04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մայրաքաղաքի բոլոր գլխավոր և երկրորդական փողոցները երթևեկելի են

Չդադարող ձյան տեղումներին զուգահեռ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Գլխավոր և երկրորդական փողոցները համապատասխան մեքենամեխանիզմներով մաքրելուց զատ, բոլոր վարչական շրջաններում իրականացվում են նաև փողոցների, մայթերի, կանգառասրահների, բակերի և միջբակային տարածքների ու աստիճանահարթակների աղի և ավազի խառնուրդով մշակման, նաև ձնամաքրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ձնամաքրման և աղ ու ավազով մշակման […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավել քան 1000 կրակոց

Դեկտեմբերի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 1000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՆ կայքը հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՃՏՊ-ի հետևանքով՝ վթարվել է գազատար խողովակը

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Արարտի մարզի Արարատ քաղաքից դեպի Երասխ տանող ավտոճանապարհին «Prado» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 55-րդ կմ-ում «Toyota […]

Իսկական ամանորյա հրաշք՝ ծաղկավանցիների համար /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծաղկահովիտ համայնքում, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ամբողջովին հիմնանորոգված բազմաբնակարան շենք, որը գրեթե ավերվել էր 1988 թվականի երկարաշարժի հետևանքով: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հիմնանորոգված շենքում այսօր բնակարանամուտ է  տոնել 40 ընտանիք: Վարչապետ Աբրահամյանը շրջել է բնակարաններով՝ […]

Ամանորին ընդառաջ՝ գյումրեցի կինը փող է տպել

Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ռիժկովի փողոցում գտնվող դեղատնից, կեղծ փողեր պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Մարիա Գ.-ին, ով նշված դեղատանն իրացրել էր 20.000 դրամ անվանական արժեքով մեկ հատ կեղծ […]

Նախագահը պարգևատրել է քաղաքական և պետական մի շարք գործիչների

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին և 29-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել ՀՀ քաղաքական, պետական գործիչներին մեդալներով պարգևատրվելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: ՀՀ նախագահը օրինաստեղծ գործընթացներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Հովսեփի Շարմազանովին պարգևատրել […]

Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի ամանորյա գնումները

Դեկտեմբերի 30-ին, ժամը 14-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ տաքսու վարորդը գողացել է ուղևորի՝ նոր տարվա համար կատարած ամբողջ առևտուրը՝ մթերքներ և հագուստեղեն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ անհայտ տաքսու վարորդը 1984 թ. ծնված Կամո Ս.-ն է, ով նույն […]

Նախագահը շնորհավորել է նորանշանակ վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Մեր երկրների միջև ավանդական և բարեկամական երկխոսությունը, փոխշահավետ գործընկերությունն ու բազմաբովանդակ համագործակցությունը բխում են մեր ժողովուրդների հազարամյակներով հղկված բարիդրացիական հարաբերություններից: Լիահույս եմ, որ երկուստեք գործադրվող ջանքերի շնորհիվ դրանք այսուհետ ևս կշարունակեն զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում` նպաստելով մեր բարեկամ երկրների և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված