04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ջրագծի վթար՝ Շենգավիթում /ֆոտո/

 «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 31-ին ժամը 11.00–22.00  դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի` Ս. Սարգսյան, Ֆրունզեի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 3-րդ փողոցների, Արշակունյաց պող. 40-ից-65 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար;

Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների […]

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում դեկտեմբերի 30-ի երեկոյից մեկնարկած ձյան մաքրման աշխատանքներն ընթացել են լույս 31-ի ողջ գիշերվա ընթացքում, նաև շարունակվում են այս պահին: Բացի համապատասխան ծառայությունների մեքենամեխանիզմներից, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Հարկ է նշել, որ գլխավոր և երկրորդական փողոցներում ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում՝ չդադարող […]

Նախագահը պարգևատրել է արտգործնախարարին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Այս մասին հայտնում է  ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Թուրքիայի գերհագեցած տարին. թուրքագետն ամփոփում է

2015 թվականը Թուրքիայում բավական հագեցած էր տարատիպ իրադարձություններով ու զարգացումներով, ինչը, հիրավի, թույլ է տալիս տարին համարել վճռորոշ թուրքական նորագույն պատմության համար: Պատմական տարին կարևոր էր ինչպես ներքաղաքական զարգացումների, այնպես էլ միջազգային իրադարձությունների համատեքստում: Երկար տարիներ ի վեր առաջին անգամ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին հաջորդեց քաղաքական ճգնաժամը և կրկնակի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, ինչը մեր արևմտյան հարևանի […]

ՃՏՊ՝ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին

Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում  է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի (վարորդի տվյալները ճշտվում են) 35UV887 պ/հ և […]

«Թող Ամանորի բարի տրամադրությունը ձեզ հետ լինի ողջ տարվա ընթացքում»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, միասին գրեցինք ու միասին էլ փակում ենք մեր պատմության եւս մեկ էջ՝ հաջորդին անցնելու վճռականությամբ, համոզված, որ այն ավելի լավն ու ավելի հաջողված է լինելու: Անցնող տարին փորձության տարի էր ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության […]

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Եղեգնաձորի կողմից): Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված