14 Մարտի, Saturday, 2026
KFC

Քաղաքապետարանը հրավիրում է

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին` ժամը 22-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ`միասին դիմավորելու Ամանորը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Ուրախ մթնոլորտն ու տոնական բարձր տրամադրությունը կապահովեն սիրված երգիչներն ու պարային համույթները, իսկ ճիշտ կեսգիշերին տարեմուտը կազդարարվի շքեղ հրավառությամբ: Ջերմությամբ, փոխադարձ սիրով ու բարձր տրամադրությամբ՝ միասին դիմավորենք Նոր տարին:

Նախագահը ներկա է եղել «Աստղիկ» ԲԿժի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը նորաբաց բժշկական կենտրոնում շրջայցի ժամանակ ծանոթացել է առողջապահական այդ հաստատության նոր մասնաշենքի հնարավորություններին, ինչպես նաև հին մասնաշենքի հիմնանորոգման ու արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, բուժհաստատության կողմից մատուցվող ծառայություններին: Այս մասին հայտնում է նախագահականից: «Աստղիկ» բժշկական կենտրոնը, […]

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաuտատելու մաuին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հայտնում են նախագահականից:

Սահմանվել է խիստ հսկողություն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, նախարարությունում նախատեսվում է իրականացնել  հերթապահություններ` որպես պատասխանատուներ ընդգրկելով նախարարի տեղակալներին և վարչությունների պետ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Նշված ժամանակահատվածում քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ ապահովելու նպատակով ուժեղացված հերթապահություններ են […]

Մահացել է Motorhead ռոք-խմբի հիմնադիր Իեն Ֆրեյզեր Կիլմիստերը

70 տարեկան հասակում մահացել է Motorhead ռոք-խմբի հիմնադիր Իեն Ֆրեյզեր Կիլմիստերը, որն ավելի հայտնի էր որպես Լեմմի: Այդ մասին տեղեկատվություն է տեղադրվել այսօր՝ խմբի Facebook-յան պաշտոնական էջում: «Մեր ընկեր Լեմմին այսօր մահացել է չափազանց ագրեսիվ քաղցկեղի դեմ կարճատեւ պայքարից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ: Երաժիշտներն առաջարկել են ի հիշատակ մահացածի «բարձրաձայն կատարել» Motorhead-ի երաժշտությունը, խմել եւ կիսվել […]

14-ամյա տղան հրազենային վիրավորում է ստացել. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիս քաղաքում 14-ամյա տղայի՝  հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 21:50-ին, Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից  ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց […]

«ԲՄՎ»-ն ընկել է գետը

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.55-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Վասիլյան-Արցախյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կամրջի մոտից ընկել գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: ՀՀ ՔԿ Տավուշի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Հրավառության հետևանքով նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվում

Ամանորին ընդառաջ խորհուրդ եմ տալիս անպայման պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, քանի որ հատկապես այս լարված օրերին մեծանում է հրդեհների վտանգը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  ՏԿԱԻՆ պետական և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը: Պրն Հայրապետյանն ընդգծեց, որ երբեմն անմեղ թվացող և մարկանց խիդ պարգևող հրավառություններից հաճախ հրդեհներ են  առաջանում, […]

CNN-ի հաղորդավարուհին ուշաթափվել է ուղիղ եթերում /վիդեո/

CNN հեռուստաընկերության հաղորդավարուհի Պոպպի Հերլոուն ուշագնաց է եղել ուղիղ եթերում։ Կադրերում երեւում է, որ հաղորդավարուհու խոսքը սկզբում անհասկանալի է դառնում, հետո կորչում։ Ավելի ուշ հաղորդավարուհին ներողություն է խնդրել ու շնորհակալություն հայտնել իր համար անհանգստացողներին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված