24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեղրի-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. 2 մարդ է մահացել

Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 57-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը; Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։ Պատահարի հետևանքով վարորդը` 1987 թ. ծնված Թաթուլ Սարգսյանը, և ուղևորը` 1998 թ. ծնված Արեն Ղազարյանը, տեղում մահացել են, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2016թ. ծրագիրը

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվեց ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2015թ. ծրագիրը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն իրենց ելույթներում նշեցին, որ ծրագրի իրականացման որակը լիովին համապատասխանում է սպասումներին և վերահաստատեցին համագործակցությունը նույն ձևաչափով շարունակելու պատրաստակամությունը: Ամփոփման ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես […]

Ամփոփվել են տարվա ընթացքում կատարված աշխատանքները

Դեկտեմբերի 28-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2015թ. Զինված ուժերում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների նախնական արդյունքների ամփոփմանը, ձմեռային ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ դրա շրջանակում կայանալիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերի քննարկմանը և առաջիկա անելիքների նախանշմանը: Երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության […]

Տղամարդը սպանել է նախկին կնոջը, երեխաներին ու զոքանչին

ՌԴ Տյումեն քաղաքում 4 հոգու սպանություն է տեղի ունեցել։ Սպանվել են 24-ամյա կինը, նրա մայրն ու երկու երեխաները։ Ինչպես պարզվել է,  սպանությունը կատարել է կնոջ նախկին ամուսինը։ Զույգը մեկ տարի առաջ բաժանվել էր, եւ Դարյան երեխաների հետ գնացել էր մոր տուն։ Զաուրն այդ օրը եկել է կնոջ հետ հաշտվելու, սակայն նրանք վիճել են, եւ տղամարդը […]

Նախատոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հյուրընկալել է կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության,  սոցիալական ոլորտների ու երիտասարդության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետը նկատել է, որ հանդիպումն այս, միմյանց շնորհավորելու ու բարեմաղթելու հնարավորությունից բացի, առիթ է նաև միասին հետադարձ հայացքով վերլուծելու տարվա ընթացքում արվածն ու գնահատելու ձեռքբերումները: «2015 թվականը […]

Հայուհին՝ աշխարհի ամենագրավիչ կանանցից /ֆոտո/

Ամերիկյան դերասանուհի Աննա Կոնդոն՝ Աշդյանը ներառվել է տիեզերքի 195 գրավիչ եւ սեքսուալ կանանց շարքում՝ ըստ Esquire ամսագրի: Աննան՝ լինելով դերասանուհի, գրող, ռեժիսոր, նկարիչ, խմբագիր եւ պրոդյուսեր ծնվել է 1966 թ-ին՝ Երեւանում: Վաղ տարիքում, իր ծնողների հետ մեկնում է Փարիզ, իսկ 1989 թ.-ին տեղափոխվում՝ Նյու – Յորք. Գեղարվեստական ֆիլմերում Աննան սկսել է նկարահանվել 1983թ-ից եւ տաղանդավոր […]

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. նախարարը փաստեց

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ ամփոփեց և՛ իր պաշտոնավարման 100 օրը և տարեվերջը: Ասուլիսի ընթացքում նախարարը անդրադարձավ նաև քաղբանտարկյալների խնդրին և փաստեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: «Քաղբանտարկյալի չափորոշիչներով որևէ դատապարտյալ Հայաստանում չկա»,-ընդգծեց նախարարը:

Վթարից տուժած երեք քաղաքացի ևս տեղափոխվեց Հայաստան

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից երեքն ապաքինմամբ դուրս են գրվել և դեկտեմբերի 27-ի երեկոյան տեղափոխվել Հայաստան`  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցնելով բոլոր  անհրաժեշտ հետազոտությունները: Տուժածներն այժմ վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագետների հսկողության տակ: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Հիշեցնենք, որ տուժածներից […]

Թուրքիայի մեջլիսում ցեղասպանվածների սերունդներին քաղաքացիություն շնորհելու օրինագիծ է ներկայացվել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել 1914 թվականից բռնագաղթի ենթարկվելու, ինչպես նաև այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկվածների սերունդներին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «haberaktuel.com» լրատվական կայքի` օրինագծի ընդունման դեպքում քաղաքցիություն պետք է տրամադրվի ցեղասպանության ընթացքում հայրենազրկված հայերին, հույներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված