17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ն ուշագրավ հայտարարություն է անում /վիդեո/

Այսօր՝ փետրվարի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն ուշագրավ հայտարարություն արեց: Նա նախ նշեց, որ ԲՀԿ-ն առաջին ընդդիմադիր խմբակցությունն է խորհրդարանում.«Եթե կողմ ենք քվերակում բյուջեին, չի նշանակում, որ ընդդիմադիր չենք»,-ասաց Բաբայանը: Բաբայանը ընդգծեց, որ ԲՀԿ-ում ֆորսմաժորային իրավիճակներ չկան: Բաբայանի փոխանցմամբ`իրենք պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին և անպայման ներկայացված են լինելու խորհրդարանում: […]

Անցկացվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարական կազմի խորհրդակցություն

Հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երեկ՝  փետրվարի 11-ին մասնակցել է ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարական կազմի խորհրդակցությանը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև ՊՆ կենտրոնական ապարատի և բանակային զորամիավորումների հրամկազմը: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում ենթակա զորամասերում անցկացված […]

Հակառակորդի կրակոցից Արցախում հովիվ է զոհվել

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ` ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Զարուհուն հավատացողները հիասթափություն կապրեն

Պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում Տիգրան Ուրիխանյանը մտահոգություն հայտնեց, որ եթե Զարուհի Փոստանջյանը դառնա ՄԻՊ, ապա նրան հավատացող ու վստահող զանգվածները, փաստորեն, հիասթափություն են ապրելու՝ կորցնելով իրենց լիդերին: Անդրադառնալով այս խնդրին՝ Փոստանջյանը նշեց. Պետք է ասեմ, որ ես խորհրդակցությունից չեմ խուսափում երբեք: Այդ մասին կարող ենք խոսել, քննարկումներ անել: ««Ժառանգությունը» մեր նորանկախ պատմության մեջ իր ուրույն […]

Շուրջօրյա նստացույց կսկսեն /վիդեո/

Եկմալյան փողոցի նախկին բնակիչները շարունակում են պայքարել իրենց բնակարանները վերադարձնելու և խախտված իրավունքները վերականգնելու համար: «Անտեր ժողովրդին չեն ընդունում, թույլ չեք տալիս մտնել ներս: Մենք ուրիշ ելք չունենք: Ուղիղ տասը տարի է, տները քանդել են, ոչ գումարն են տալիս, ոչ էլ տեղեկացնում, թե երբ են գումարը տալու: Կառավարության ներսում չգիտենք՝ ինչ են անում, ժողովրդին հուզող ոչ […]

«Ստատու-քվո»-ն անընդունելի է․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերը, գրում է ադրբեջանական APA-ն։ Նա ասել է, որ ցավալի է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի […]

Ես ստիպված առաջադրվեցի այս պաշտոնում. Զարուհի Փոստանջյան

Քիչ առաջ մեկնարկել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրման հարցն է: ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Այսօր այս չակերտավոր բարեփոխված Սահմանադրության առաջին քննությունն է: Շատ խախտումներ արդեն իսկ եղել են: Այս գործընթացը պիտի իրականացներ իրավասու հանձնաժողովը, այսինքն՝ ոչ թե պետաիրավական հանձնաժողովը, այլ մարդու իրավունքների […]

Ռեժիմ հեռացիր գոռալով` ոչինչ չի փոխվելու. Միքայել Մելքումյան

Պետք է կոնստրուկտիվ առաջարկներ ներկայացնել, այլ ոչ թե հայհոյել: Պետք է աշխատել եւ ընդդիմության, եւ իշխանության հետ: Հրապարակում կանգնելով, գոռալով` ռեժիմ, հեռացիր, ոչինչ չի փոխվելու: Եթե ձեզ անընդհատ հայհոյեն, դուք կլսե՞ք , բնական է` ոչ, նույնն էլ իշխանությունը: Այսօր «Հենարան» ակումբում նման տեսակետ հայտնեցին ԲՀԿ-ական պատգամավորներ Վահան Բաբայանն ու Միքայել Մելքումյանը` ընդգծելով, թե ԲՀԿ-ում որեւէ […]

Գալիքին ոտք դնելու կամքը …

Հայ գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը հայ գրականությունը հարստացրեց հասարակ մարդկանց անսահման բարության ու ազնվության նկարագրով: Այսօր՝ փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանը կդառնար 81 տարեկան: Նրա ծննդյան օրը հիշվում է հրանտաշխարհի զգացումներով ապրած յուրաքանչյուր հայի կողմից, որտեղից փչում է սարերի մաքրամաքուր հոտը ու մարդը հասկանում է, որ սերվում է բնաշխարհից: «Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված