18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ռեժիմ հեռացիր գոռալով` ոչինչ չի փոխվելու. Միքայել Մելքումյան

Պետք է կոնստրուկտիվ առաջարկներ ներկայացնել, այլ ոչ թե հայհոյել: Պետք է աշխատել եւ ընդդիմության, եւ իշխանության հետ: Հրապարակում կանգնելով, գոռալով` ռեժիմ, հեռացիր, ոչինչ չի փոխվելու: Եթե ձեզ անընդհատ հայհոյեն, դուք կլսե՞ք , բնական է` ոչ, նույնն էլ իշխանությունը:

Այսօր «Հենարան» ակումբում նման տեսակետ հայտնեցին ԲՀԿ-ական պատգամավորներ Վահան Բաբայանն ու Միքայել Մելքումյանը` ընդգծելով, թե ԲՀԿ-ում որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, ինչպես հաճախ փորձ է արվում ներկայացնել մամուլում: Միեւնույն է որքան էլ հայհոյես, ժողովուրդը կասի` էս ինչ արեց, մորթեց, քանդեց, բայց երբ քաղաքացին գնում է ընտրության, քվեախցիկում մոռանում է հայհոյանքները:

Մի մասը հիշում է գյուղապետի հորդորը, մյուսները լսում են ընտանիքի անդամներին, որոշները փող են վերցնում: Այնպես որ, պետք է ոչ թե հայհոյել, այլ լուրջ առաջարկներ ներկայացնել` ինչպես մարդկանց աշխատանքով ապահովել, ինչը այսօր թիվ մեկ խնդիրն է մեր երկրում, նշեց Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով` կառավարությունը փոքր հրդեհներ է մարում, մինչդեռ մեծ հրդեհի դեպքում լուծումներ չկան:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ