04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Գալիքին ոտք դնելու կամքը …

Հայ գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը հայ գրականությունը հարստացրեց հասարակ մարդկանց անսահման բարության ու ազնվության նկարագրով: Այսօր՝ փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանը կդառնար 81 տարեկան:

Նրա ծննդյան օրը հիշվում է հրանտաշխարհի զգացումներով ապրած յուրաքանչյուր հայի կողմից, որտեղից փչում է սարերի մաքրամաքուր հոտը ու մարդը հասկանում է, որ սերվում է բնաշխարհից:

«Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել… Առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության և անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այդ ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցրել»,-գրում է Մաթևոսյանը:

Մաթևոսյանի հզոր գրչի տակ ծնված գործերում մարդու ու մարդկայինի կողքին հարատևում է ազգի պահպանման գաղափարախոսությունը: «Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում – փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ»,-պատգամել է Հրանտ Մաթևոսյանը: Լինելով մաթևոսյանական պատգամի հնազանդ կրողը սիրով միանում ենք նրա պատվին հնչող յուրաքանչյուր բարի խոսքին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ