«Ստատու-քվո»-ն անընդունելի է․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերը, գրում է ադրբեջանական APA-ն։
Նա ասել է, որ ցավալի է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին ամիսներին ավելացել են բռնության դեպքերը:
«ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մտահոգությունն այս խնդրի հետ կապված և դատապարտում ականանետների ու ծանր տեխնիկայի օգտագործումը, որը առաջացնում է քաղաքացիական անձանց մահը: Մենք աջակցում ենք հակամարտող կողմերին ուղղված Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ ձեռնարկել քայլեր բռնության նվազման և բնակչության պաշտպանության համար: «Ստատուս-քվո»-ն անընդունելի է: Մենք ևս մեկ անգամ անդարդառնում ենք կողմերին՝ ասելով, որ խնդիրը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել»,- ասել է Բայերը: