17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես ստիպված առաջադրվեցի այս պաշտոնում. Զարուհի Փոստանջյան

Քիչ առաջ մեկնարկել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրման հարցն է: ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Այսօր այս չակերտավոր բարեփոխված Սահմանադրության առաջին քննությունն է: Շատ խախտումներ արդեն իսկ եղել են: Այս գործընթացը պիտի իրականացներ իրավասու հանձնաժողովը, այսինքն՝ ոչ թե պետաիրավական հանձնաժողովը, այլ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Ես և պարոն Մարուքյանը պրակտիկորեն առնչվել ենք մարդու իրավունքների պաշտպանության հետ: Մենք լավ պատկերացնում ենք այդ դաշտը:

Մենք ճանաչում ենք այնպիսիներին, ովքեր իսկապես արժանի էին օմբուդսմենի պաշտոնին: Բայց նրանք չցանկացան լինել ՄԻՊ թեկնածու: Բայց մենք պիտի ունենայինք մեր թեկնածուն: Ես ստիպված առաջադրվեցի այս պաշտոնում, չկար այլընտրանք: Ես ունեմ կամք ու համապատասխան տվյալներ՝ այս պաշտոնը ստանձնելու համար:

Հասարակությունը սկսում է հավատալ իր իրավունքներին, եթե յուրաքանչյուր դեպք արժանանում է ճիշտ գնահատականի: Արդար դատաքննություն պիտի լինի, որ մեղավորը պատժվի: Ինձ շատերն են ասում, որ իմ տեղն իրավապաշտպանության ոլորտում է, ոչ թե քաղաքականության մեջ: Ես կարծում եմ, որ իսկապես կարող եմ ստանձնել այս պաշտոնը: Ես քրեական հետապնդման էլ եմ ենթարկվել, բայց ինձ ոչ մի բան չի կաշկանդել»:

Հիշեցնենք, առաջադրված երեք թեկնածուներից այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը պետք է ընտրի այն միակ թեկնածուին, որին պետք է առաջադրի որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու փետրվարի 22-ին կայանալիք ԱԺ հերթական նստաշրջանի քննարկման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ