20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արձակել է ավելի քան 750 կրակոց

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 750 կրակոց: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝  ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Կենտրոնական բանկը հաջողում է

Արժութային շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է 1.12 դրամով` դառնալով 490.48 դրամ, եվրոն արժեզրկվել է 0,93 դրամով` դառնալով 533.10 դրամ: Սակայն ռուսական ոռւբլին արժեզրկվել է 0.05 դրամով եւ դարձել՝  6.62 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 490.48  Եվրո 533.10  ՌԴ Ռուբլի 6,62  

Միկայի բուժման համար 1000 դոլար է պետք

Սիրելի ընկերներ, Միկայի բուժման համար հարկավոր է ընդամենը 1000 դոլար: Խնդրում եմ կարդացեք, օգնեք թեկուզ 1 դոլարով և տարածեք, նախապես շնորհակալ ենք: Միքայել Խաչատրյանը ծնվել է 2011թ. հունիսի 10-ին, Երևանում` մանկական ուղեղային կաթված (ՄՈւԿ) հիվանդությամբ: Երեխան չի կանգնում, չի քայլում և չի խոսում: Վերականգնողական բուժումներից հետո նրա մոտ նկատվում է դրական տեղաշարժ: Ընտանիքին հնարավորություն է […]

Սպասողական. Ժողովուրդ

Անցած տարվա նոյեմբերից ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող, այսպես կոչված, «հանցավոր» խմբի քրեական գործի նախաքննությունը միառժամանակ «դադարեցվել»։ Իհարկե, իրավական տեսանկյունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն գործնականում քննիչները դադար են վերցրել՝ սպասելով որ ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն Գեորգի Կուտոյանը ծանոթանա մինչ այս կատարված նախաքննական աշխատանքին եւ իր դիտողությունները ներկայացնի, եթե այդպիսիք կլինեն, ապա նաեւ ուղղորդի։ […]

$ 57.000-ը Յուվեցի Կարոյի անձեռնմխելիության ու «տուժող» դառնալու գի՞նն է. Ժամանակ

Օրինապահությունից և օրենք գրելուց կիլոմետրերով հեռու ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոն՝ Կարո Կարապետյանը, ամիսներ առաջ երևի «շփվել էր» Սերժ Սարգսյանի նախաձեռնած նոր Սահմանադրության հետ և լրագրողի հետ զրույցում հայտնել, որ այն «շատ հաճելի է»:  Պատգամավորը հավանաբար Սահմանադրությունը շփոթել էր բարետես աղջկա հետ, որին կարելի է «բռնաբարել» հին Սահմանադրության պես և մնալ անպատիժ: Իսկ դրա համար անհրաժեշտ […]

Սերժ Սարգսյանի հաջորդ անակնկալը

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է. Հովհաննես ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նա  նշանակվել է Հայաստանի […]

«Միայն իրենք են, որ չեն եղել» /վիդեո/

Օրերս Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա եւ չի եղել, բացի իրենցից: Խոսելով Վարդգես Գասպարիի դեպքի մասին՝ Արմեն Ռուստամյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդում չափորոշիչներ կան, դա պետք է գնահատեն անաչառ մասնագետները, ոչ թե քաղաքական գնահատականներ տան ու եթե այդ չափանիշներին համապատասխանի, քաղբանտարկյալ կհամարվի: «Իմ կարծիքով միայն […]

Առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` Մարտի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի ցերեկը, 6-ին շրջանների մեծ մասում, 7-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 3-ին, 4-ի և 5-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝ Մարտի 3-4-ը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի […]

Էլ ոչ մի կոպեկ. Առավոտ

Մարտի 2-ին, Երեւանի էրեբունի եւ Նութսսրաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների հայցն էր քննվում, որով պահանջում են Վարդան Պետրոսյանից փոխհատուցում՝ տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերի եւ փաստաբան Ռուբեն, Բալոյանի ծառայությունների դիմաց իրենց վճարած գումարի համար։ Դատարանում կողմերը հաշտության եկան։ Դատարանն աոաջարկեց որպես ողջամիտ գումար ընդունել 2 մլն դրամ փոխհատուցումը։ Նիստից հետո Նիկոլայ Բաղդասարյանը հենց լրագրողների ներկայությամբ դատարանից զանգահարեց Վարդան Պետրոսյանին՝ նրա դիրքորոշումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված