20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք մտցրել էր 2014-ի մարտին։ Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին վերջերս հայտարարել էր, որ հնարավոր է՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հանվեն։ Սակայն դա, փաստորեն, տեղի չունեցավ։

Տեղեկատվություն արտասահման մեկնողներին, որքա՞ն է կազմում անձնագրի ծախսը

Արտասահմանյան երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե որքան է կազմում արտասահման մեկնելու համար իրենց անհրաժեշտ անձնագրի հետ կապված ծախսերը։ Տեղեկացնում ենք. Արտասահման մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին (որոնք առաջին անգամ են անձնագիր ստանում կամ լրացել է նախորդ անձնագրի գործողության ժամկետը) անհրաժեշտ է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր։ Մանրամասները՝ iravaban.net կայքում

Մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Կարո Մելիքսեթյանը

Կյանքի 78-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, 1969 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Կարո Մելիքսեթյանը: Կ.Մելիքսեթյանը ծնվել է 1938 թ. Ալավերդու շրջանի (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ) Ղաչաղան (այժմ՝ Արևածագ) գյուղում: Սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա գրական բարձրագույն դասընթացներում: Աշխատել է «Գարուն» ամսագրում, հայկական հեռուստատեսությունում, ՀԳՄ Ալավերդու և Կոտայքի […]

Երիցյանը համամիտ է

Գործադիր մարմինն այսօրվա նիստում հաստատեց Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու նախագիծը, ինչպես նաև նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նիստի ընթացքում նշեց, որ ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և ՀՀ նախագահի 2016 թվականի փետրվարի […]

«Դա Թուրքիային ձեռնտու չէ»

Սիրիայի հրամանատարությունը և քրդական զորամիավորումները Սիրիայում հրադադարի հարցերով զբաղվող  ռուսական կենտրոնին տեղեկացրել են, որ Թուրքիան շարունակում է հրետանային ակտիվ ռմբակոծությունը: Այս մասին պաշտոնապես  հայտարարել է կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն: «Մենք Թուրքիայի այս գործողություններն համարում ենք սադրիչ, դրանք  խոչընդոտում են Սիրիայում հրադադարի և հաշտեցման գործընթացը», —նշել է Կուրալենկոն: Անդրադառնալով այս թեմային՝ քաղտեխնոլոգ Արմեն Բալդալյանը Henaran.am-ի […]

Հովիկ Աբրահամյանը նախ ոտքի կանգնեցրեց. նորանշանակ մարզպետները

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում՝ մարզպետներ նշանակելու մասին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Գաբրիել Գյոզալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ: […]

Հայաստանից Եվրոպա, Ասիա և ԱՊՀ երկրներ` մատչելի գներով

Հայաստանի ավիաշուկայում ապրիլից կհայտնվի նոր ազգային փոխադրող` «Armenia» ավիաընկերությունը, որն ուղևորներին էժան գներով ավիատոմսեր կառաջարկի: «Armenia» ավիաընկերությունը 49 դոլարով չվերթեր կիրականացնի Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Armenia» ավիաընկերության բաժնետերերից մեկը` Թամազ Գաիաշվիլին։ Նրա խոսքով` այսուհետև Հայաստանից կարելի է մեկնել տարբեր ուղղություններով մատչելի և խելամիտ […]

Երկու շնորհավորանք

Կառավարության հերթական նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին` նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Վարչապետը հաջորդիվ  շնորհավորեց  ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Վարչապետը Մարտին Սարգսյանին մաղթեց  նորանոր ձեռքբերումներ:

Ոստիկանական ԿԳԲ-ական ուժեղացված մեթոդներ. Հրապարակ

Ադրբեջանի նախագահը խորհրդային ժամանակների ոգով հրամանագիր Է ստորագրել, որի պաշտոնական անվանումն է՝ «Հասարակական կարգի պահպանմանը քաղաքացիների մասնակցությունն ապահովելու մասին»։ Հրամանագրից հետեւում է, որ պետությունը լեգիտիմացնում է ոստիկանության գործակալական ցանցը։ Իհարկե, ֆորմալ առումով խոսքը «հասարակական կարգի պահպանությանը քաղաքացիների կամավոր մասնակցությանե մասին է, բայց հետագա ձեւակերպումներից, հատկապես ոստիկանության հետ համագործակցող անձանց նյութական եւ սոցիալական ապահովությանը վերաբերող, պարզ է դառնում, որ Ալիեւը նպատակադրվել է մարդկանց ավելի մեծ խմբերի նկատմամբ պետական վերահսկողություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված