Հանրային առողջությունը` գերակայություն

«Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովը շարունակում է աշխատանքները: Երկրորդ օրը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանրապետության առաջատար մասնագետները, առողջապահության կազմակերպիչները, բժշկական հաստատությունների ղեկավարները քննարկեցին առողջապահական համակարգի տարբեր ոլորտներին վերաբերող արդիական հարցեր: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, ամփոփելով միջազգային համաժողովի առաջին օրվա արդյունքները, նշեց, որ բավականաչափ արդյունավետ քննարկումների արդյունքում ուրվագծվել են հանրային առողջապահության ոլորտում համագործակցության […]