Դատարանից կալանավորի փախուստի դեպքով քրգործ է հարուցվել. ՀՔԾ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Սպարտակ Դ.-ն կալանքի տակ է գտնվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, սակայն 2016թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, դատական նիստից հետո, գտնվելով հիշյալ դատարանի՝ կալանավորներին պահելու համար նախատեսված խցում, ձեռնաշղթայով փակված ճաղավանդակը չպարզված եղանակով բացելու միջոցով դուրս է եկել դատարանի շենքից և […]