16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Սերգեյ Պոտապկինին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով պարգեւատրել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել լատիշ խորհրդարանականի ներդրումը հայ-լատվիական կապերի ամրապնդման եւ սերտացման գործում: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Սերգեյ Պոտապկինի ղեկավարությամբ գործող Լատվիա-Հայաստան բարեկամական […]

5 մլն-ական դոլար 50 օլիգարխից/վիդեո/

Քիչ հետո Ազատության հրապարակից կմեկնարկի «Մենք մեր զինվորի կողքին ենք» անվանումը կրող երթը: Նշենք, որ երթը կազմակերպել է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը: Բողոքող քաղաքացիները ունեն մի շարք պահանջներ, որոնք նամակի տեսքով կներկայացնեն Բաղրամյան 26-ին: Պահանջներից մեկն էլ այն է, որ թվով 50 օլիգարխ- պաշտոնյաններ 5 մլն-ական դոլար նվիրաբերեն Պաշտպանական բանակի սպառազինման խնդիրը կարգավորելու նպատակով: […]

Այսօր մեր մեծ տան` ԵՐԿԻՐԻ տոնն է

Այսօր Երկրի միջազգային օրն է (International Mother Earth Day), որն անց է կացվում ՄԱԿ-ի հովանավորության ներքո: Որպես տոն այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում 2009 թ. ապրիլի 22-ին (№ A/RES/63/278 բանաձև), որի ընթացքում համահեղինակներ են հանդես եկել ավելի քան 50 անդամ-պետություններ (ՄԱԿ): Իսկ որպես պաշտոնական օր այն նշվում է սկսած 2010-ից, յուրաքանչյուր […]

Ձեռնպահ մնալ ռազմապաշտպանական բնույթի վերաբերող հարցերի քննարկումից. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ ՊՆ-ը դիմում է ՀՀ քաղաքացիներին և զինծառայակիցներին։ Այս մասին տեղեկանում ենք մամուլի ծառայությունից։ Հայտարարության մեջ նշվում է . «Հարգելի քաղաքացիներ և զինծառայողներ. Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը և, ըստ այդմ` ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական […]

Ջորջ Քլունին արդեն Հայաստանում է

Հոլիվուդյան ճանաչված դերասան Ջորջ Քլունին  արդեն Հայաստանում է:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  նա ժամանել է Երևան` ապրիլի 24-ին մասնակցելու «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը: Ավելի վաղ մրցանակաբաշխությանը ժամանելու նպատակով Հայաստան է ժամանել ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը:  «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում […]

Բակո Սահակյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել են Արցախին վերաբերող հարցեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր հեռախոսազրույց են ունեցել ԼՂՀ ընդհանուր եւ հատկապես՝ առաջապահ դիրքերի ներկա իրավիճակի մասին: Հովհաննիսյանն իր եւ իր անվան հետ կապված բոլոր հաստատությունների անվերապահ զորակցությունն է հայտնել Արցախի քաջարի ժողովրդին ու հերոս զինվորներին, ինչպեսեւ Հանրապետության ազատությանը, ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ միջազգային իրավունքի ներքո համաշխարհային ճանաչմանը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները կտեղափոխվեն անվճար

Երևանի քաղաքապետի 2016 թվականի ապրիլի 19-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2016թ. ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով. • Թ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի-Իտալիայի-Խորենացու- Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` […]

«Ով տարբերակի ղարաբաղցին ու հայաստանցին՝ թուրք ա» /վիդեո/

Կամավորականներն ու ՊԲ զինծառայողները միասնաբար վերահսկում են իրավիճակը: «Ամեն տեղում էլ կարգ ու կանոնով պետք ա իրար փոխենք: Պետքա զորքի հետ մնանք ու իրանց կողքը լինենք: Մենք եկել ենք մեր երեխեքին ու մեր ընտանիքները պահենք: Ով տարբերակի ղարաբաղցին ու հայաստանցին՝ թուրք ա»,-ասում է ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ապրիլի 24-ը՝ Նյու Յորքում Հայոց ցեղասպանության հիշատակման օր

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Կումոյի որոշամբ՝ 2016թ. ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր: Այս մասին նշված է Նյու Յորքի կառավարության կայքում։ Նահանգապետն ասել է, որ հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրած այն հայերին, ովքեր հաստատվել են Նյու Յորք նահանգում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված