Ջորջ Քլունին արդեն Հայաստանում է
Հոլիվուդյան ճանաչված դերասան Ջորջ Քլունին արդեն Հայաստանում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա ժամանել է Երևան` ապրիլի 24-ին մասնակցելու «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը:
Ավելի վաղ մրցանակաբաշխությանը ժամանելու նպատակով Հայաստան է ժամանել ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը:
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։