28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Մոսկվան պատրաստ է աջակցել Երեւանի եւ Բաքվի երկխոսությանը

Մոսկվան վերահաստատում Է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ТАСС-ը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք Է վճռվի բանակցությունների ճանապարհով: Վերահաստատում ենք որպես միջազգային միջնորդ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ միասին կողմերին ամբողջական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը […]

ԱԺ Պատվո մեդալ Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 6-ին հայանպաստ ծավալուն գործունեության եւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանին: Միջոցառմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, խմբի անդամներ եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ […]

Էրդողանի խոսքերը ներքին լսարանին էին ուղղված

Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն այսօր հանդիպեց լրագրողներին, որի ընթացքում անդրադարձավ մի շարք հարցերի։ Մասնավորապես, խոսելով Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցն առաջ տանելու մասին, նա նշեց, որ դրա համար անհրաժեշտ է այնտեղ համապատասխան մթնոլորտ ձևավորել։ Նա նշեց, որ բացառված է, որ Թուրքիայում հայկական խնդիրներից որևէ մեկը լուծվի, եթե պարտադրանքի տպավորություն առաջանա: «Պարտադրանքով […]

ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն Արցախի արտաքին քաղաքականության գերակայություններից է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր փաստաթուղթ, որի մշակմանը ԼՂՀ-ն չի մասնակցել, կենսունակ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին eadaily.com-ին ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով հարցին` ինչպիսի՞ն է ԼՂՀ դիրքորոշումը «մադրիդյան սկզբունքներ»-ի փաստաթղթի նկատմամբ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին որպես լիարժեք կողմ և իր անմիջական մասնակցությունն ունենա հակամարտության վերջնական […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Ուրազաևն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Զրուցակիցները համակարծիք են […]

Արցախի ճանաչման հարցը Սերժ Սարգսյանինն է

Արցախի անկախությունն ընդունելու վերաբերյալ որոշում կայացնողը  Սերժ Սարգսյանն է: «Նախ արձանագրենք՝ ՀՀ-ում այլ երկրների անկախությունը ճանաչում են ԱԳն հայտարարությամբ: Հիշու՞մ եք մի դեպք, որ ինչ-որ երկրի անկախություն ճանաչելիս հարցն ԱԺ-ում դնեն քննարկման: Բայց այս դեպքում այդ փուլերն անցկացրեցին. դա առավելապես PR  նպատակ ուներ արտաքին ու ներքին լսարանի համար», – ասաց  քաղտեխնոլոգը: Փորձագետն ընդգծեց՝ Ռուսաստանի ու […]

Նախագահն ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային: Հանդիպմանը ներկա են եղել նաև Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և համաշխարհային այդ կառույցի անդամ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: ՀՀ Նախագահը և Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ջերմությամբ են հիշել շուրջ մեկ տարի առաջ Երևանում կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում բաց և անկեղծ […]

Նոր նշանակում

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Յուրի Հայրապետյանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջից: Նշենք, որ Յուրի Հայրապետյանը մինչ այս եղել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված