27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Բժիշկներն ինձ երկրորդ կյանք են պարգևել». շարքային Արման Ավետիսյան

Մայիսի 6-ին Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեծարման և խրախուսման արարողություն էր։ Պարգևատրվել են ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկներ, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերաններ, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներ։ Միջոցառումը կազմակերպել էին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն։ Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ են խոնարհել ԵՊԲՀ-ի Հաղթանակի հուշաքարի մոտ։ ՀՀԿ […]

20 տարի անց հաջողվել է գտնել սերիական մարդասպանին /վիդեո/

Նովոսիբիրսկում բացահայտել են 20 տարվա վաղեմություն ունեցող դաժան սպանությունները։ Այն ժամանակ սերիական մարդասպան է գործել, նրա առաջին զոհին՝ երիտասարդ աղջկան, հայտնաբերել են 1998 թվականին։ Այն ժամանակ սպանությունների առթիվ հազարավոր վկաներ են հարցաքննվել, սակայն միայն այսօր է հաջողվել գտնել մարդասպանին՝ բացառապես ժամանակակից տեխնոլոգիաների՝ ԴՆԹ հետազոտության շնորհիվ։ Ցավոք, սերիական մարդասպանի զոհ են դարձել 17 աղջիկներ։ Պարզվել է […]

Գերեզմանատան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է դի

Մայիսի 6-ին, ժամը 11.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի գերեզմանատան հարակից ոռոգման ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրից դուրս են բերել Վ. Գ.-ի (ծնվ.1966թ.) դին:

Աշխատանքային խոհրդակցություն՝ նվիրված սոցիալական ապահովման խնդիրներին

Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խոհրդակցություն՝ նվիրված զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հարցերին: Խոհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության ընթացքում բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող երկկողմ գործունեության արդյունավետությունը: Պաշտպանական […]

Ռոման Ամոյանը չի մասնակցի Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը չի մասնակցի Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին: Այսօր Ստամբուլում մեկնարկած ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում  59 կգ քաշային կարգում հանդես եկող Ամոյանը որակավորման փուլում պարտվեց թուրք Ռահման Բիլիչիին: Այդպիսով՝ Ռոման Ամոյանը   դուրս մնաց ուղեգրերի համար պայքարից:  

Ու՞ր են մեր «հայրենասեր» գրանտակերները

«ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Նահանգները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը… Ու՞ր են մեր «հայրենասեր» գրանտակերները, ինչու՞ ցույց չեն անում Ռուսաստանի դեսպանատան առջև` դատապարտելով ԱՄՆ-ի նման պահվածքը, կներեք Ռուսաստանի չէ, ԱՄՆ-ի դեսպանատան առջև, թե՞ վախենում եք զրկվեք ձեր հանապազօրյա գրանտներից…»: Գրում է լրագրող Մենուա Հարությունյանը:

Ադրբեջանը պիտի գիտակցի՝ եթե սկսի ռազմական գործողություններ, ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը. Խոսրով Հարությունյան /վիդեո/

«Կառավարությունը դրական եզրակացությունն է տվել ԱԳՆ  եզրակացությանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու նախագծի վերաբերյալ: Կառավարության երզրակացությունում ասվում է՝  Արցախի ճանաչման խնդիրը Հայաստան-Արցախ բանակցությունների  խնդիր կարող է լինել՝ հաշվի առնելով  տարբեր արտաքին ու ներքին գործոններ: Այսինքն ՝ դա կարող է տեղի ունենալ՝ կախված իրադարձությունների զարգացումից: ՀՀ Նախագահն էլ է ասել՝ եթե անհրաժեշտ լինի, ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը: Մենք […]

ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգիչ է համարել Գարո Փայլանի դեմ կիրառված բռնությունը

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ օրեր առաջ մեջլիսում կիրառված բռնությանը: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի՝ Գարո Փայլանի դեմ ուղղված այս բռնարարքը դատապարտելու և հայ պատգամավորին պաշտպանելու կոչի վերաբերյալ հարցին  Թոները պատասխանել է. «Ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, […]

Մահ կամ ազատություն. առաջնագծում հումորը առաջին տեղում է /վիդեո/

«Տեր հայր»  մականունով ազատամարտիկ Արարատ Զաքարյանը 89-ից զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը: «Տեր հայր»-ը մշտապես կարողացել է ոգևորել ազատամարտիկներին: «Օրհնում ու ճամփի էր դնում առաջնագիծ: Մի կարգախոս ուներ՝ մահ կամ ազատություն: Հիմա էլ նույնն ա անում»,-պատմում են զինակից ընկերները: Արարատը այսօր էլ առաջնագծում է: Առաջնագծւմ աշխատող Henaran.am-ի թղթակիցն առաջարկւմ է դիտել տեսանյութը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված