Արցախի ճանաչման հարցը Սերժ Սարգսյանինն է
Արցախի անկախությունն ընդունելու վերաբերյալ որոշում կայացնողը Սերժ Սարգսյանն է:
«Նախ արձանագրենք՝ ՀՀ-ում այլ երկրների անկախությունը ճանաչում են ԱԳն հայտարարությամբ: Հիշու՞մ եք մի դեպք, որ ինչ-որ երկրի անկախություն ճանաչելիս հարցն ԱԺ-ում դնեն քննարկման: Բայց այս դեպքում այդ փուլերն անցկացրեցին. դա առավելապես PR նպատակ ուներ արտաքին ու ներքին լսարանի համար», – ասաց քաղտեխնոլոգը:
Փորձագետն ընդգծեց՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչությունները հստակ շեշտեցին՝ ԼՂՀ հիմնահարցը՝ այդ թվում կարգավիճակը որոշվելու է բանակցային գործընթացների արդյուքում:
«Դրանով վերջիններս հասկացրին, որ իրենց համար մեր երկրում ընթացող այս գործընթացը չունի ոչ մի ազդեցություն: Այդ որոշումն, ի վերջո, պիտի մեր նախագահը կայացնի: Այս փուլերն էլ կլինեն, որ ցույց տան՝ մենք գորրծընթացին լուրջ ենք վերաբերում: Բայց այս հարցը կորոշի նախագահը. երբ հարմար ժամանակը գա, նա ինքը կհայտարարի Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին: Նախագահի խոսնակի հայտարարությունն էլ եթե մեկնաբանենք, կհասկանանք՝ դրանում ասվում է ՝ այդ որոշումը կկայացնի նախագահը», – ասաց քաղտեխնոլոգը: