27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Թքալ եմ ձեր ալ, ձեր գիտության վրա ալ»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտնի հայտարարությանը: Հիշեցնենք՝  Ռադիկ Մարտիրոսյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այդ եռուզեռի մեջ: Արմեն […]

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել՝ աշխարհում 4-րդ դեպքը

«Շիրակի մարզի Մարալիկ համայնքից 5-ամյա Հակոբ Ավդալյանին  երբ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն բերեցին, հանրապետությունում ադենովիրուսային կոնյուկտիվիտի դեպքերի աշխուժացում էր, և ամեն օր  10-20 հիվանդ էր մեզ դիմում։ Երեխայի մոտ առկա էր լորձաթաղանթի խիստ բորբոքում՝ կոնյուկտիվիտ»,­պատմում է կենտրոնի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Աննա Հովակիմյանը։ Բժշկուհին մանրամասնում է, որ փոքրիկի կոպերն այտուցված […]

Արմեն Ռուստամյանը՝ միջուկային զենքի մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են ստուգել Հայաստանի միջուկային զենք ունենալու փաստը: «Թող գան, ստուգեն, դա իրենց իրավունքն է: Թող ստուգեն նաև զենքերի բալանսը: Մենք էլ ասում ենք, որ զենքի բալանսը լրջորեն խախտվել է՝ հօգուտ Ադրբեջանի, պետք է այդ […]

Իվետան բացատրել է` ինչու է բարձրացրել Արցախի դրոշը /վիդեո/

Նախօրեին Եվրատեսիլ 2016-ի առաջին կիսաեզրափակչի ժամանակ Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը «կանաչ սենյակում» Արցախի դրոշը բարձրացրեց, թեեւ այն մրցույթի արգելված դրոշների ցանկում էր։ Կիսաեզրափակչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շվեդիայից լրագրողը Իվետային հարցրել է այս մասին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի դրոշը ամենաքաղաքական արտացոլանքով դրոշներից մեկն է Եվրոպայում, «ինչու՞ որոշեցիր բարձրացնել այդ դրոշն այսօր կանաչ սենյակում»: Ի պատասխան՝ Իվետան […]

Շուշիի քաղաքապետի կենացը /վիդեո/

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը քաղաքապետարանում հյուրընկալել է քառօրյա պատերազմում արիություն ցուցաբերած եւ թշնամու ուղղաթիռը կործանած ժամկետային զինծառայող Գեւորգ Հակոբյանին: Առաջագծի, զինվորների մարդական սխրանքների մասին զրուցելուց հետո բաժակ են բարձրացրել հայ զինվորի, հայկական բանակի եւ հայրենիքի բարօրության համար: «Մեր զինվորն օրհնված զինվոր է, մեր զինվորը առյուծի կաթ կերած զինվոր է: Ես խոնարհվում եմ բոլոր ծնողների առաջ»,- […]

ԱԺ-ն հետաձգում է անցումը պարտադիր կենսաթոշակային համակարգին

Կառավարության հրավիրած  ԱԺ արտահերթ նիստում այսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց  104 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագծով առաջարկվում է համակարգի լիարժեք կիրառումը հետաձգել մինչեւ 2018 հուլիսի մեկ: Հիշեցնենք՝ համակարգն այս պահին գործում է միայն պետական աշխատողների համար, իսկ մասնավորի համար այն պետք է ուժի մեջ մտներ  միայն 2017 […]

1 միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունների գործարքները կհրապարակվեն

ԱԺ-ում քննարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցողը՝ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն իր  ելույթում շեշտեց՝  նախագծի հիմնական նպատակն է կատարելագործել շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքների բացահայտման մեխանիզմները, բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը: «Ընկերությունը պարտավոր է շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարք կնքելու մասին որոշումը կայացնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում […]

էս դիրքը հանձնողի մերը», հիմա մենք ինչպես նայենք մեկմեկու

Կեսգիշերային Ու դու գնացիր վեհ ու հաղթական, գնացիր, տալով հրաման․ «էս դիրքը հանձնողի մերը», հիմա մենք ինչպես նայենք մեկմեկու, մենք ունենք պատգամ ու երդումի պես պիտի պահպանենք քո այս խոսքերը, փոքրիկ մեր զինվոր, հերոս մեր տղա… Ես եկել էի եկեղեցի ու հեկեկում էի քո աճյունի մոտ, աճյունն էլ փակ էր, վրան՝ եռագույն, լուռ եւ անուժ […]

Վերլուծել փխրուն իրավիճակը /վիդեո/

«Մենք մեր տեսակետը բազմիցս նշել ենք․ չեմ կարծում, որ Հայաստանում կամ այլուր կլինի մի հայ, ով Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը կասկածի տակ կդնի», – Henarana.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ Վերջինս ընդգծեց՝ անկախ վերը նշված հանգամանքից՝ հարկ է ընտրել պատեհ ժամանակ՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար։ «Պիտի վերլուծենք այս փխրուն իրավիճակը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված