09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

1 միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունների գործարքները կհրապարակվեն

ԱԺ-ում քննարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկուցողը՝ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն իր  ելույթում շեշտեց՝  նախագծի հիմնական նպատակն է կատարելագործել շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքների բացահայտման մեխանիզմները, բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը:

«Ընկերությունը պարտավոր է շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարք կնքելու մասին որոշումը կայացնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում գործարքի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Գործարար միջավայրի վերլուծությունները ցույց են տալիս, որ երկրների օրենսդրական բացթողումներն ընկերությունների սեփականատերերին և տնօրեններին թույլ են տալիս կատարել այնպիսի գործարքներ, որոնք օրինական են, չեն պարունակում կեղծիք կամ խաբեություն, սակայն, դրանք, այնուամենայնիվ, վնասում են ընկերության կառավարման գործում որոշիչ ձայնի իրավունք չունեցող բաժնետերերի շահերը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարն ընդգծեց՝ նախագծով առաջարկվում է, որ 1 միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունների՝ խոշոր գործարքներ կատարելու վերաբերյալ ընկերության աուդիտ իրականացնող անձինք վերստուգող հանձնաժողովի եզրակացությամբ արդյունքները հրապարակեն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ