13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Մեծ փողեր. Հայկական Ժամանակ

Խոշոր բիզնեսի մի քանի ներկայացուցիչ թերթի հետ մասնավոր զրույցում հաստատել են լուրը, որ ապրիլյան հայտնի դեպքերից հետո իրենք կիսակամավոր պարտավորություն են ստանձնել շահույթներից որոշակի գումարներ հատկացնել բանակի կարիքներին։ Թե ինչպիսի ծավալների մասին է խոսքը, թերթին ճշտել չի հաջողվել, սակայն զրուցակիցների գնահատմամբ՝ խոսքը «բավականին շոշափելի գումարների մասին է»։ Ստեղծված իրավիճակում սա, իհարկե, նորմալ է։ Սակայն սա չի […]

Ոչ մեկն իրենց չի առաջարկել բերել, շարք կանգնեցնել զինվորներին. Հայկական Ժամանակ

Հայաստանյան հանրությունը այսօր հերթական անգամ ցնցում ապրեց: Համացանցում տարածված մի տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Արմենչիկ բեմական անունով հայտնի երգիչ Արմեն Գոնդարչյանը զորամասերից մեկում տոպրակներ բաժանում զինծառայողներին, որոնք շարք կազմած հերթով մոտենում են ու երգչից ստանում իրենց բաժին «նվերը»: Շատերը զայրացան, վրդովվեցին, թե ով է նրան իրավունք տվել այդպես նվաստացնել զինվորին, ոմանք մեղադրանքի սլաքներն […]

Իվետան եզրափակչում է /վիդեո/

Նախօրեին ուշ երեկոյան տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակիչը, որում ելույթ էր ունենում նաեւ Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը։ Իվետայի հրաշալի կատարումից հետո Հայաստանն անցավ եզրափակիչ։ Հայաստանից բացի՝ եզրափակիչ անցան նաեւ հետեւյալ երկրները՝ Մալթա, Կիպրոս, Չեխիա, Ավստրիա, Խորվաթիա, Հունգարիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան եւ Ադրբեջան: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին։  

Ալիևը Վաշինգտոնում կանաչ լույս է ստացել ռազմական գործողություններ սկսելու համար

Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց ռազմական գործողությունները սկսել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը:  Արդյո՞ք դա Ադրբեջանի ղեկավարության միանձնյա որոշման արդյունքն էր, և եթե ոչ, ապա ո՞ւմ համաձայնությամբ և աջակցությամբ Ադրբեջանը սկսեց ռազմական գործողություններ: Նշված հարցերին պատասխանելու համար նախ անդրադառնանք վերոնշյալ ռազմական գործողություններին նախորդող մի քանի օրերին մի շարք առանցքային պետական-քաղաքական գործիչների հայտարարություններին: Այսպես. Աղբյուր` ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական […]

Ովքեր են մոլորակի ամենահարգված տղամարդիկ

Բրիտանական YouGov սոցիալական ծառայությունը կազմել է մոլորակի ամենահարգված տղամարդկանց ցանկը։ Լավագույն տասնյակում առաջին անգամ հայտնվել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նա 6-րդ տեղում է։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Երկրորդը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, երրորդը՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը։ Նշենք, որ լավագույն տասնյակը եզրափակել է նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեկհեմը։

ԱԱԾ-ն զգուշացնում է բոլոր քարտապաններին

Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային պլաստիկ կեղծ քարտերով զեղծարար գործարքների դեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող պայքարի շրջանակներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Մոլդովայի Հանրապետության մի շարք քաղաքացիներ օգտագործելով քարտային տվյալներ ընթերցող հատուկ սարքեր /սկիմերներ/, ապօրինաբար ձեռք են բերում ՀՀ-ում գործող առևտրային բանկերի քարտապանների բանկային պլաստիկ քարտերի տվյալներ և վերաձայնագրելով դրանք մագնիսական ժապավեն ունեցող ցանկացած […]

Ինչպե՞ս հասկանալ Աստծու կամքը կյանքի ընկեր ընտրելու հարցում

Յուրաքանչյուր մարմին միանում է իր տեսակին, և յուրաքանչյուր մարդ հարում իր նմանին» (Սիրաք 13:20) Ծննդոց Գիրքը պատմում է, որ երբ Աստված երկրի հողից ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, նրան տեղավորեց բերկրության դրախտում (տե՛ս 2:7, 15): Սակայն Աստծո պատկերն ու նմանությունն ունեցող մարդը միայնակ էր, քանի որ «չգտավ իր նմանությունն ունեցող մի օգնական» (2:20): Եվ Տեր Աստված ասաց. […]

Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը

Մայիսի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Զրուցակիցները քննարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետևանքերի վերացմանն ուղղված քայլերը։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան Հայաստանի և Արցախի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված