15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիևը Վաշինգտոնում կանաչ լույս է ստացել ռազմական գործողություններ սկսելու համար

  1. Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց ռազմական գործողությունները սկսել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը:
  2.  Արդյո՞ք դա Ադրբեջանի ղեկավարության միանձնյա որոշման արդյունքն էր, և եթե ոչ, ապա ո՞ւմ համաձայնությամբ և աջակցությամբ Ադրբեջանը սկսեց ռազմական գործողություններ:

Նշված հարցերին պատասխանելու համար նախ անդրադառնանք վերոնշյալ ռազմական գործողություններին նախորդող մի քանի օրերին մի շարք առանցքային պետական-քաղաքական գործիչների հայտարարություններին:

Այսպես.

Աղբյուր` ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայք
30 մարտ 2016
http://www.state.gov/r/pa/prs/ps/2016/03/255351.htm

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին հաստատում է ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Աղբյուր` Ադրբեջանի Նախագահի պաշտոնական կայք
31 մարտ 2016
http://ru.president.az/articles/18246

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ընդգծում է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, և որ դա մեծ նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար:

Ալիևը նշում է Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահ Բարակ Օբամայի դիրքորոշման կարևորությունը գոյություն ունեցող ստատուս-քվոյի անընդունելի լինելու վերաբերյալ:

Այսինքն, եթե ԱՄՆ նախագահի համար անընդունելի էր ստատուս-քվոյի պահպանումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման տվյալ փուլում, ապա այդ ստատուս-քվոյի փոփոխության միակ ճանապարհը դա պատերազմի վերսկսումն էր:

Փաստորեն, 2016 թ. մարտի 31-ին Ադրբեջանի Նախագահին կանաչ լույս տրվեց վերսկսելու ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ՝ այս բախման մեջ Հայաստանի Հանրապետության ներքաշման մեծ հավանականությամբ, ինչի ուղղակի հետևանքը կլիներ այդ պատերազմի մեջ այլ պետությունների ներգրավումը ևս:

Խիստ տարօրինակ և ստեղծված իրավիճակին ոչ համաժեք կեցվածք դրսևորվեց նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը, որը ապրիլի 3-ին հանդես եկավ կոչով:

Աղբյուր` ԵԽԽՎ պաշտոնական կայք
http://assembly.coe.int/nw/xml/News/News-View-EN.asp?newsid=6094&cat=15

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը «կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»:

Սա նշանակում է, որ Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյան ապրիլի 3-ին հույս ուներ, որ Ադրբեջանի զինված ուժերը կունենային ռազմական հաջողություններ, կգրավեին տարածքներ, որոնք էլ Եվրախորհրդարանի կողմից կորակվեին իրավաչափ, քանի որ այդ տարածքները որակվում են որպես հայկական կողմից նախկինում օկուպացված:

Եվ այս բոլոր ծրագրերը ձախողեցվեցին հայ հրամանատարների և հայ զինվորների հերոսական դիմադրության և հաղթանակի հասնելու աննկուն կամքի շնորհիվ: Թշնամին ետ շպրտվեց:

 

Հայկ Նահապետյան

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող,

պահեստազորի գնդապետ, ռազմա-քաղաքական վերլուծաբան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ