14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկինք բաց թողնվեց 100 օդապարիկ /վիդեո/

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող համատեղ միջոցառումները շարունակվում են։ Ապրիլի 10-ի երեկոյան տնտեսագիտական համալսարանի ուսանողները 100-րդ տարելիցին ընդառաջ երկինք բաց թողեցին խորհրդանշական 100 օդապարիկ: «Սա 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր կողմից կազմակերպված բազմաբնույթ միջոցառումներից հերթականն է: Այս օդապարիկների միջոցով նախ ցանկանում ենք   ոգեկոչել մեկուկես […]

«Յունիբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի ծննդին դրսից «աստղեր» են ժամանել.Հրապարակ

«Յունիբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը երեկ մեծ շուքով նշում էր ծննդյան 50-ամյակը: Նա հատուկ չվերթով Հայաստան է հրավիրել ռուսական բիզնես աշխարհի, նաև շոուբիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ «Վիագրա» խմբին, հումորիստ Միշա Գալուստյանին, երգիչ Վալերի Լեոնտևին և ուրիշների: Հանդիսությանը մասնակցելու էին նաև հայաստանյան քաղաքական աշխարհի ներկայացուցիչներ»,–գրում է թերթը։  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դրամը կտրուկ կարժեւորվի. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, ՀՀ կենտրոնական բանկը պատրաստվում է ապրիլի  վերջին տասնօրյակում Հայաստանի արտարժութային շուկայից դոլարի մեծածավալ գնումներ իրականացրել՝ դրամի կտրուկ արժեւորում թույլ չտալու նպատակով: Ցեղասպանության 100-րդ տարելիցին, օտարերկրացիների մեծ հոսքի պատճառով, շուկան կգերհագենա արտարժույթով, եւ եթե ԿԲ-ն միջոցներ չձեռնարկի, դրամը կտրուկ կարժեւորվի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Սահմանապահ զինվորը «մնացել է քֆուրի տակ», ստորացվել ու ինքնասպան է եղել խրամատում.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Սերյոժա Կարապետյանի, Արմենակ Ավետիսյանի, Ռազմիկ Խանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում : Ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ Սերյոժա Կարապետյանը, ըստ դատական ակտի, 2012 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 1-ը ընդգրկված է եղել մարտական դիրքում՝ որպես դիտորդ: Մարտական […]

Ինչո՞ւ են գեներալները մեկնել Երուսաղեմ.Հրապարակ

«Հրապարակ» թերթը  գրում է. Գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը երեկ մեկնել են Երուսաղեմ՝ ուխտագնացության Հիսուսի գերեզմանին: Առաքինի քրիստոնյաները մի առաքելություն էլ են իրագործելու այնտեղ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ խաչքար են նվիրելու Երուսաղեմի հայ համայնքին, որի բացումը պետք է լինի իրենց մասնակցությամբ: Արարողությունը կիրականացնի եւ կմասնակցի Երուսաղեմի հայոց պատրիարքարանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ուժգին քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Ծովազարդ և Խաչաղբյուր գյուղերում ուժգին քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ քամու հետևանքով Ծովազարդ գյուղի մի քանի տների և անասնագոմերի տանիքները մասնակի վնասվել են: Վերը նշված գյուղերի գյուղապետերի հետ զրույցից պարզվեց, որ հատկապես Հայրավանքում քամու հետևանքով տուժել […]

«ՍԱՍ»-ի Արտակը ԱԺ-ի բակ է մտել անձնական ավտոմեքենայով.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Այս շաբաթվա քառօրյայի ընթացքում «Ժողովուրդ»-ը արձանագրել էր, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը, խորհրդարանի բակ էր մտել իր անձնական ավտոմեքենայով: Սա այն դեպքում, որ պատգամավորներն իրավունք չունեն ավտոմեքենայով խորհրդարանի տարածք «ներխուժել»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել, թե այդ ինչ […]

Կառավարությունում լուրջ անհանգստացած են.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Ըստ մեր աղբյուրների, կառավարությունում լուրջ անհանգստացած են. գյուղմթերք, հիմնականում խաղող մթերող ընկերություններն արդեն իսկ հայտարարել են, որ այս տարի հրաժարվելու են մթերումներից, և հորդորել են կառավարությանը՝ իրենց վրա հույս չդնել, քանզի կոնյակ, գինի արտադրող-արտահանողների ֆինանսական վիճակն ահավոր է, և վերջիններս անկարող են մթերումների դիմաց վճարել: Ռուսաստանում ապրանքը վաճառում են ռուսական ռուբլով, […]

Հայաստանյան արտադրողները ուկրաինական ամրանների «ճնշման» տակ.Հայկական ժամանակ

  «Հայկական ժամանակ» թերթը գրում է. Վերջին շրջանում բավական ծանր իրավիճակում են հայտնվել հայաստանյան այն ընկերութունները, որոնք մետաղական արտադրանք են թողարկում: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է ամրանների (արմատուրաների) արտադրությանը: Ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում հայտնվել է Ուկրաինայի արեւելքում անջատողականների վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում քանդված կառույցներից հանված ամրաններ: Այդ գործով զբաղվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված