14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է

Սբ. Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությունն առավել մանրամասն անդրադարձել են Մատթեոս և Մարկոս ավետարանիչները /Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29/: Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ […]

ԿԳ նախարարը կընդունի «Ամենախելացին» նախագծի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցներին

Ապրիլի 13-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը կընունի «Ամենախելացին» հեռուստանախագծի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցներին: Հիշեցնեք, որ նախագիծն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Արմենիա Թի-Վի» ընկերության և Տաշիր բարեգործական հիմնադրամի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում:

Եթե ինչ-որ մարդու չեն սիրում պիտի ասեն՝ արտագաղթի՞ Հայաստանից. Մինասյանը՝ Սերժ Սարգսյանից /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիա ստեղծելու պահանջարկին: Ըստ Մինասյանի՝ այն քաղաքական ուժերը, որոնք սկզբունքորեն դեմ են փոփոխությունների որոշակի հատվածին, կարողանում են դա բացատրել հենց այդպես, իսկ նրանք, ովքեր դեմ են արտահայտվում իրենց «մանկության երազանքներն» իրականացնելու համար, անհիմն պատճառաբանություններ են բերում:  Նա նաև վստահ է, որ […]

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան

Ապրիլի 11-ին պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն այցելելու է նաև ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ընդգրկված հայ […]

Մենք 20 տարվա ընթացքում այլ մոլորակում կյանք կգտնենք. NASA

Արդյո՞ք այլ մոլորակներում կյանք կա: Մարդկանց այս հարցը հուզել է հազարամյակներ շարունակ և հստակ պատասխան չեն գտել: Սակայն այժմ NASA-ի մասնագետներն ասում են, որ շուտով կարող ենք բեկումնային իրադարձության ականատես լինել, գրում է interpress.am-ը` newsweek-ին հղումով: «Կարծում եմ, որ հաջորդ տասնամյակների ընթացքում  Երկրի սահմաններից դուրս գոյություն ունեցող կյանքի մասին ծանրակշիռ ապացույցներ կունենանք, վերջնական ապացույցներ կլինեն […]

Դա մոռանալ չի կարելի.Գարիկ Մարտիրոսյանի կոչը/վիդեո/

Հայտնի շոումեն, պրոդյուսեր, «Comedy Club»  ակումբի հիմնադիր անդամ Գարիկ Մարտիրոսյանը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին: Մարտիրոսյանը կոչ է անում չմոռանալ այդ օրը: «Դա մոռանալ չի կարելի»,-ասում է Մարտիրոսյանը դիմելով մոլորակի բոլոր նորմալ մարդկանց: Մանրամասները՝ տեսանյութում:

Մաքրվել և լվացվել են երևանյան արձանները

Ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետարանի հայտարարած համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում մաքրվել և լվացվել են նաև մայրաքաղաքի արձանները: Այս աշխատանքներում տեխնիկական և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը:

25 ամյա աղջիկը և 11 ամյա աղջնակը վրաերթի են ենթարկվել

Ապրիլի 10-ին, ժամը 11.10-ին, «ՎԱԶ-21703-110-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Այվազովսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: ***Ապրիլի 10-ին, ժամը 15.50-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է […]

Շաբաթօրյակին միացան նաև զինվորները

Ապրիլի 11-ի համաքաղաքային շաբաթօրյակին միացել են նաև Երևանի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերի զինծառայողները: Նրանց մասնակցությունը քաղաքի սանմաքրման աշխատանքներին ապահովելու համար Երևանի տարբեր հատվածներում առանձնացվել են տարածքներ: Զինծառայողներն ապահովված են անհրաժեշտ բոլոր գործիքներով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված