10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախցին գիտի ինչի համար է քվեարկում.Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ պատգամավորները` խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Հայկական պատվիրակության անդամները շրջում են ամբողջ ԼՂՀ-ի տարածքով և հետևում ընտրությունների ընթացքին: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ հայ պատգամավորները մայիսի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւել են Շուշիում, Հադրութում, Մարտակերտում:  ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, թե արցախցին գիտի ինչի համար է քվեարկում`ընդգծելով, […]

Նրա մահը մեծ կորուստ է

Լեյլի Խաչատրյանի մահը մեծ կորուստ է թատրոնի և նրա արվեստի երկրպագուների համարԼեյլի Վաղինակի Խաչատրյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մայիսի 4-ին, ժամը 12:00-14:00, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում, տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 85-րդ տարում իր մահկանացուն կնքեց հայ թատրոնի ինքնատիպ անհատականություններից մեկը` […]

Մեր ԶԼՄ-ները կշարունակեն արժանապատվորեն գնահատել խոսքի ազատության սահմանները.Գալուստ Սահակյան

Աժ նախագահի ուղերձում ասվում է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:  Խոսքի ազատության եւ լրատվամիջոցների գործունեության համար արժանապատիվ պայմաններ ստեղծելը նույնքան մեծ պատասխանատվություն է, որքան այդ ազատությունից օգտվելը եւ այն ի շահ հասարակության գործածելը: Սա նշանակում է թշնամանքի եւ անհանդուրժողականության բացառում եւ գործընկերային փոխհարաբերություններ պետության, հասարակության ու ԶԼՄ-ների միջեւ՝ անկախ վերջիններիս […]

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Մայիսի 4-ին, ժամը 04.41-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքով անցնող ջրանցքն ավտոմեքենա է ընկել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատյան փողոցում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VD 329 և «ՈՒԱԶ» մակնիշի 34 VZ 504 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի […]

ԼՂՀ-ում ընտրություններին մասնակցել է ընտրողների 70 տոկոսից ավելին

ԼՂՀ-ում երեկ՝ մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,6  տոկոսը։ Այս մասին հայտարարել է ԼՀՂ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ 279 ընտրատեղամասերի տվյալների արդյունքներով։ Նրա խոսքով, 102 034 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 72 039 մարդ, ապահովելով 70,6 տոկոս մասնակցություն։ Թիվ մեկ ընտրատարածքում 9329 ընտրողներից քվեարկել է 6107-ը (65,5 տոկոս), 2-րդ ընտրատարածքում՝ 9463 ընտրողներից՝ 6479-ը […]

Հրդեհ Դավիթաշենում

Մայիսի 3-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել բնակարաններից մեկի խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.13-ին, մարվել` 21.27-ին: Ամբողջությամբ այրվել է խոհանոցը՝ գույքով (10 քմ):

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ ճշմարիտ օրենքները Աստվածաշնչյան օրենքներն են

«Կառավարության խնդիրը Աստծո ծրագրին համապատասխան որոշումների կատարմանն օժանդակելն է և չարություն գործողներին պատժելը: Իրավունքի համակարգը պետք է ներառի Աստծո Օրենքը կատարողների պաշտպանությունը և Աստծո Կամքին հակառակողների պատիժն ապահովող օրենքները: Իրավունքը, իր քրիստոնեական ըմբռնումով, հասարակության մեջ պահպանելով կարգն ու արդարությունը, կոչված է նաև աջակցելու մարդու մեջ մեղավորության գիտակցության առաջացմանը և Հիսուս Քրիստոսով փրկություն ունենալուն: Եթե մարդիկ […]

Էլի թմրամիջոց

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Ոստան գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հարություն Կ.-ին, 1972 թ. ծնված Գարիկ Ա.-ին և 1959 թ. ծնված Աշոտ Ս.-ին: Պարզվել է, որ Ոստան գյուղի դաշտերում Աշոտ Ս.-ն պատրաստել է թմրամիջոց, որտեղ կատարված զննությամբ հայտնաբերվել է 0.5 լ կապրոնե տարա՝ 50 գ մածուցիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված