22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ ճշմարիտ օրենքները Աստվածաշնչյան օրենքներն են

«Կառավարության խնդիրը Աստծո ծրագրին համապատասխան որոշումների կատարմանն օժանդակելն է և չարություն գործողներին պատժելը: Իրավունքի համակարգը պետք է ներառի Աստծո Օրենքը կատարողների պաշտպանությունը և Աստծո Կամքին հակառակողների պատիժն ապահովող օրենքները: Իրավունքը, իր քրիստոնեական ըմբռնումով, հասարակության մեջ պահպանելով կարգն ու արդարությունը, կոչված է նաև աջակցելու մարդու մեջ մեղավորության գիտակցության առաջացմանը և Հիսուս Քրիստոսով փրկություն ունենալուն:

Եթե մարդիկ հրեշտակներ լինեին, ապա իշխանության անհրաժեշտություն չէր լինի: Եթե իշխանությունը բաղկացած լիներ հրեշտակներից, ապա ներքին և արտաքին հսկողություն սահմանելու անհրաժեշտություն չէր լինի: Քրիստոնյա իշխանավորների կողմից մարդկային իրական բնության ընկալումը թույլ է տալիս ստեղծելու ավելի կատարյալ կառավարման համակարգ՝ ըստ Աստվածաշնչի օրենքների, և ոչ թե այն համակարգերը, որոնք ստեղծվել են մարդու մասին անստույգ պատկերացումներով»:

ՄԵԴԻՍՈՆ Ջեյմս – (1751-1836), ԱՄՆ 4-րդ նախագահը, Հյուսիսային Ամերիկայի համար մղված պատերազմի մասնակից, ԱՄՆ սահմանադրության նախագծի հեղինակներից մեկը, 1801-1809 եղել է ԱՄՆ պետքարտուղարը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ