10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լոնդոնում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

Ս. թ. ապրիլի 24-ին, Լոնդոնի Փիքադիլլիի Սուրբ Հակոբի տաճարում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որի ժամանակ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև, տպավորիչ ելույթով հանդես է եկել ղպտի եկեղեցու եպիսկոպոս Անժելիկոն: Համերգին, Լոնդոնի սիմֆոնիետա նվագախումբը, որը ղեկավարում էր Յոհան Մայքլ Կացը, ներկայացրել է հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինին տիկնոջ՝ Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ: «Մեծ ցավով և խորը վշտով տեղեկացա բալետի աշխարհահռչակ պարուհու՝ անկրկնելի և հրաշալի Մայա Պլիսեցկայայի մահվան մասին: Նրա կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հանդիսատեսների հիշողության մեջ: Մեծ է կորստյան ցավը, և մենք սգում ենք Ձեզ հետ […]

Թուրքիայում Խարբերդի հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել հյուրանոցի

Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող կիսաավեր հայկական բողոքական եկեղեցին, որն այժմ օգտագործվում է որպես ավտոկայանատեղի, պատրաստվում են քանդել և տեղում հյուրանող կառուցել, գրում է Ermenihaber.am-ը: Ավտոկայանատեղիի սեփականատեր Ջոշքուն Դուրանը կարողացել է եկեղեցու տեղում հյուրանոց կռուցելու թույլտվություն ստանալ թուրքական իշխանություններից: Հայկական այդ եկեղեցին ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում: […]

«Ռուսաստանը մեր կարիքն ունի» /վիդեո/

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը գովելի է համարում հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին Հռոմի պապի մատուցած պատարագը: «Ուզում եմ, որ շրջանառության մեր դրվի ռեաբիլիտացիա տերմինը՝ հատուցում կորուստները վերադարձնելու իմաաստով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Սերժ Սարգսյանի այցելությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներ հենց ռեաբիլիտացիայի առաջին քայլն է»,-նկատեց նա: Հիշեցնենք, որ մայիսի յոթին նախագահն այցելելու է ԱՄՆ, իսկ մայիսի […]

Տիգրանը գիտակցության չգալով մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մայիսի 2-ին, ժամը 01.30-ին, ուղևորներից մեկը` 1994 թ. ծնված Տիգրան Գրիգորյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 5-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Մալաթիայի փող. 50-88 զույգ համարների, Սեբաստիայի 125, 127, 141/1, 141/2, 141/3, 141/4, 141/5 համարների,  «Մալաթիա Մոլ»,  «Երևան Սիթի» առևտրի կենտրոնների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]

Արմենի տղաները ծեծել են Մուրադին

Մայիսի 2-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ երեկ, ժամը 12.00-ին, Նոր Խարբերդի ամառանոցներում Արմենի տղաները ծեծել են Մուրադին, ով գտնվում է ծանր վիճակում: Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 14.00-ին, 1973 թ. ծնված Մուրադ Բ.-ն հաղորդում է տվել, որ […]

Պաշտոնյաները չեն սիրում լուսանկարվել

«Լրագրողներն իրենց մասնագիտական աշխատանքները կատարելիս հաճախ պաշտոնյաների կողմից խոչընդոտների են հանդիպում, ինչն էլ տեղեկատվության ազատության խոչընդոտում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը։ Հիշեցնենք, մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օրն էր: Ըստ Հայրապետյանի՝ միայն Հայաստանում չէ, որ լրագրողներն աշխատանքի ընթացքում խոչընդոտների են հանդիպում, սակայն այլ երկրներում բռնության դեպքերը պատճառաբանված են Հայաստանում՝ […]

Բակո Սահակյանն ընդունել է Աբխազիայից և Մերձդնեստրից Արցախ ժամանած դիտորդներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Աբխազիայից և Մերձդնեստրից Արցախ ժամանած դիտորդներին: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Արցախում հատուկ տեղ են հատկացնում Աբխազիայի և Մերձդնեստրի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու խորացմանը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված