28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում Խարբերդի հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել հյուրանոցի

Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող կիսաավեր հայկական բողոքական եկեղեցին, որն այժմ օգտագործվում է որպես ավտոկայանատեղի, պատրաստվում են քանդել և տեղում հյուրանող կառուցել, գրում է Ermenihaber.am-ը:

Ավտոկայանատեղիի սեփականատեր Ջոշքուն Դուրանը կարողացել է եկեղեցու տեղում հյուրանոց կռուցելու թույլտվություն ստանալ թուրքական իշխանություններից: Հայկական այդ եկեղեցին ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում:

«T24» թուրքական լրատվակայքի լրագրող պոլսահայ Արիս Նալջըի այն հարցին ի պատասխան, թե ինչպես է տրամադրվել թույլտվությունը այն պայմաններում, երբ եկեղեցին պահպանության տակ է գտնվում, Դուրանը պատասխանել է, որ մասնագետները նշել են, թե այդ շինությունը չի կարող կրոնական լինել, քանի որ երկհարկանի է և շատ պատուհաններ ունի: Հայկական բողոքական եկեղեցին, որը 1973 թվականին Դիարբեքիրի մշակութային և բնական ժառանգության պահպանության վարչության կողմից ինչ-ինչ պատճառներով գրանցվել է որպես «Ասորական պատմական եկեղեցի» այսօր մասնավոր սեփականության կարգավիճակ ունի:

19-րդ դարավերջին կառուցված եկեղեցին Անատոլիայում քրիստոնյա բնակչության թվի նվազումից հետո (ցեղասպանությունից հետո-EH) առանց տերերի մնացած այլ եկեղեցիների նման երկար ժամանակ օգտագործվել է տարբեր նպատակներով: Հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում օգտագործվել է որպես ալյուրի ֆաբրիկա, այնուհետև մատնվել անտերության: Մի որոշ ժամանակ այստեղ է կազմակերպվել շաբաթական տոնավաճառը, այնուհետև օգտագործվել է որպես ոչխարների գոմ:

2007-ին արված պաշտոնական հայտարարության համաձայն՝ եկեղեցին պետք է վերածվեր հիվանդանոցի՝ առանց ճարտարապետական տեսքի աղավաղման: 

Եկեղեցու՝ Էլազըղի կենտրոնում գտնվելու պատճառով, այն դարձել է ամենապահանջված կայանտեղիներից մեկը: Ընդ որում մեքենաների կայանման համար օգտագործվում է ոչ միայն եկեղեցու շրջակայքը, այլև հենց շենքի ներսի մասը: Չափերով ավելի մեծ մեքենաներն էլ ելումուտ անելիս վնասում են եկեղեցու մուտքի քարերը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ