10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Տարոսը Հայաստանին»

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ԼՂՀ ԱԺ ընտրություններին և կարծիք հայտնել, որ 2015թ մայիսի 3-ի ընտրություններում հաղթել է ժողովուրդը: Գրառումը մեջբերում ենք ամբողջությամբ. «Սա չափազանց կարևոր է։ Չնայած երկրների մի մասը հայտարարում է, որ չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները, քանզի ԼՂՀ-ն ճանաչված չէ, այնուամենայնիվ լավ էլ հետաքրքրվում են […]

Հաշվարկել է 7.8մլն.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 20-30.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 3.81 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 48 որոշում և հաշվարկվել է 7.8մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ […]

Սերժ Սարգսյանը գնում է համոզելու /վիդեո/

«Երկրի ֆինանսական վիճակը ծանրագույն է, և նախագահը փորձում է գնալ ու համոզել` ներդրումներ արեք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ վերլուծելով նախագահի այցը ԱՄՆ: Միայն թե, ըստ Սարգսյանի՝ անիմաստ են ներդրումները, եթե չկա զարգացման հիմնական ծրագիր: «Այսօրվա դրությամբ միայն «Գրանդ հոլդինգն» է, որի արտադրությունը զարգանում է ու նոր բաներ է բերում, […]

Պայքարը շարունակվում է.Ժիրայր Սեֆիլյան /վիդեո/

Քիչ առաջ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեցին Ժիրայր, Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և Պավել Մանուկյանը: Լրագրողների հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանը  նշեց, որ վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցածը պարզապես իշխանությունների հերթկան քայլն էր, իրենց պայքարը կասեցնելու համար: Սեֆիլյանը տեղեկացրեց, որ իրենք պայքարը շարունակելու են.«Այս քայլով իշխանությունները փորձեցին մեզ կոտրել, բայց դա նրանց չհաջողվեց»,-ասաց նա: Սեֆիլյանը նկատեց, որ […]

Ինչու ենք Հռոմի պապին այսքան նվեր տվել. Ադրբեջանն իսկապես տկար է

«Ադրբեջանն իսկապես տկար է. Ալի Հասանն ասում էր՝ ինչի էինք մենք Հռոմի պապին այսքան նվեր տալիս, միայն տկար ուղեղը կարող է նման բան ասել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ ԼՂՀ-ում երեկ կայացած ընտրություններից հետո Ադրբեջանը ցույց տվեց, որ իրավունք չունի հայերին կառավարելու, որևէ հարց չկա, որ հարաբերվեն ու […]

Դանակահարություն Նոր Արեշում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի կին և հայտնել, որ Նոր Արեշի փողոցում դանակահարություն է կատարվել: Նույն օրը, ժամը 23.05-ին, 23.25 և 23.55 հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքեր, սուր արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 […]

Անընդունելի է ԱՄՆ Պետդեպի «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի խոսնակ Խիկմեդ Գաջիեւը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից կիրառված «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունն անընդունելի է, գրում ա ադրբեջանական АПА-ն: «Չկա «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացողություն, կա հայերից եւ ադրբեջանցիներից բաղկացած համայնք, այս փաստը պետք է հստակ նշվի»,- ասել է նա:

«Կոկա-կոլա»-ն արձագանքում է Հայաստանում սկսված բոյկոտին

Սոցիալական ցանցերում այս օրերին հայ օգտատերերը ինքնաբուխ ակցիաներ սկսվեցին ընդդեմ «Կոկա-կոլա» ընկերության։ «Դեմ ենք Կոկա – Կոլային» նախաձեռնության անդամները կոչ էին անում հրաժարվել ըմպելիքից՝ բացատրելով, թե «Կոկա-կոլայի» ներկայիս տնօրենն ազգությամբ թուրք է։ «Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչման դեմ միջոցառումների շարք են սկսել, որին մասնակցում է նաև «Կոկա Կոլա» ընկերության գործադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված