ԼՂՀ-ում ընտրություններին մասնակցել է ընտրողների 70 տոկոսից ավելին
ԼՂՀ-ում երեկ՝ մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,6 տոկոսը։ Այս մասին հայտարարել է ԼՀՂ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ 279 ընտրատեղամասերի տվյալների արդյունքներով։
Նրա խոսքով, 102 034 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 72 039 մարդ, ապահովելով 70,6 տոկոս մասնակցություն։ Թիվ մեկ ընտրատարածքում 9329 ընտրողներից քվեարկել է 6107-ը (65,5 տոկոս), 2-րդ ընտրատարածքում՝ 9463 ընտրողներից՝ 6479-ը (68,5 տոկոս), 3-րդ ընտրատարածքում՝ 9360 ընտրողներից 6370-ը (68,1 տոկոս), 4-րդ ընտրատարածքում 8928 ընտրողներից՝ 5706-ը (63,9 տոկոս), 5-րդ ընտրատարածքում՝ 8556 ընտրողներից 6589-ը (77 տոկոս), 6-րդ ընտրատարածքում՝ 8885 ընտրողներից 6864-ը (77,3 տոկոսը), 7-րդ ընտրատարածքում՝ 8912 ընտրողներից 6259-ը (70,2 տոկոս), 8-րդ ընտրատարածքում՝ 8796 ընտրողներից 6245-ը (71 տոկոս), 9-րդ ընտրատարածքում՝ 8686 ընտրողներից 6160-ը (70,9 տոկոսը), 10-րդ ընտրատարածքում՝ 10651 ընտրողներից 7465-ը (70,1 տոկոս) եւ 11-րդ ընտրատարածքում՝ 9637 ընտրողներից 7260-ը (74,9 տոկոս)։
Երեւանում բացված ընտրատեղամասում 831 ընտրողներից քվեարկել է 575-ը (69,2 տոկոս)։
Արզումանյանը նաեւ նշել է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գրավոր դիմումներ չեն ստացել։ ԿԸՀ-ն ստացել է 3 գրավոր հայտարարություն, որոնց երկուսին տրվել է գրավոր պատասխան ի օգուտ ընտրողների, եւս մեկ դիմում քննվում է։
Հիշեցնենք, որ 2010-ին ԼՀՂ նախորդ խորհրդարանական ընտրություններում մասնակցությունը կազմել էր 67,8 տոկոս: