10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայտնի է «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ազգային ժյուրիի կազմը

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթին ավանդաբար հաղթողը ճանաչվելու է ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում: Արդեն հայտնի են երկրների ազգային ժյուրիի անդամների անունները, հայտնում է eurovision.tv-ն: Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են Արևիկ Ուդումյանը, Գրիգոր Նազարյանը, Նունե Եսայանը, Լեյլա Սարիբեկյանը, Արամ MP3-ը, Արեն Բայադյանը: «Եվրատեսիլ- 2015»-ը տեղի կունենա  մայիսի 19-23-ը` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

Թուլացրեց

Ազգային նիստին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց, որ այս օրերին մամուլում տարբեր լուրեր են շրջանառվում հայ-վրացական հարաբերությունների հետ կապված «սկանդալի» մասին: «Մենք պատրաստակամ ենք, եթե անհրաժեշտություն կա, կազմակերպենք հայ-վրացական պատգամավորական-բարեկամական խմբի հանդիպումներ, որպեսզի կարողանանք իմանալ, թե այն, ինչի մասին գրվում է, որքանով է իրականություն, ինչ է պատահել, որն է […]

Դիպուկահարի գնդակը մտել է Ահարոնի կոկորդը /վիդեո/

Սկզբում կարծել են չի ապրի, հետո երկար ժամանակ անշարժ տառապել է անկողնում, ապա վերագտած հավատին ապավինելով` բարձրացրել է գլուխը, ավելի ուշ արդեն հասկացել է,  որ ճակատագրում փոփոխություն կա և հարկավոր է ապրել: Ահարոնը հիշում է այն օրը, երբ զորակոչվեց ու գնաց ժամկետային զինծառայության: Այն օրն էլ է հիշում, երբ հակառակարդի դիպուկահարի կրակոցից ընկավ… «Փամփուշտը կոկորդս մտավ, […]

Սա խուլիգանություն է. մի արեք դա, կփոշմանեք

«Սա աշխատուժի տեղաշարժի նկատմամբ հարկ է ավելի շուտ, իսկ եթե վճարում են որպես այստեղի հարկատու, ուրեմն կառավարությունը սխալ է ասում»,-այսօր Ազգային ժողովում «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ՝ փոփոխությունը վերաբերում է նրանց, ովքեր մեկնում են արտերկիր և ուզած- […]

Ջուր չի լինի

      «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.   Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 համարների, Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, […]

Տպավորված ենք ընտրությունների պրոֆեսիոնալիզմով. միջազգային դիտորդների գնահատականը

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ դիտորդներն իրենց գնահատականն են տվել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին ՄաքԴոնալդը նշել է, որ ԼՂ-ում կիրակի օրն անցկացված ընտրությունները եղել են ազատ ու թափանցիկ: Նա նշել է, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին: «Մենք տպավորված ենք […]

Որքան էլ տարօրինակ է

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երևանյան միջոցառումներից վերադառնալու ճանապարհին, այցելեցի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հայ մշակույթի նմուշների աննախադեպ ցուցահանդեսի բացման արարողությանը, որոնք ռուս ազգագրագետները Ցեղասպանության ժամանակ փրկել էին Արևմտյան Հայաստանից: Ահա այդ բացառիկ ցուցահանդեսի անհավատալի նախապատմությունը. 1916 թվականին ռուսական ռազմական արշավների ժամանակ, երբ Արևմտյան Հայաստանը ժամանակավորապես […]

Յուվեցի Կարոն հիվանդանոցում է

«Ես չեմ զրուցել Կարո Կարապետյանի հետ, բայց նա մեր խմբակցության անդամ, է և ես որևէ խնդիր չեմ տեսնում, պատրաստ եմ նաև զրուցել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը ձերբակալվել է սպանություն նախապատրաստելու կասկածանքով, ընդ որում ըստ մամուլի՝ նա կասկածվում է ԲՀԿ-ական պատգամավոր […]

Եղանակը կտաքանա

Հանրապետության տարածքում մայիսի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-10-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում մայիսի 6-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված