10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մի պաշտոնյա էլ մենք ենք … »

«Ում տղան է, ում տղան չի, լծակ ունի, չունի, դա ինչ կարևոր է: Ընդհակառակը եթե պաշտոնյայի տղա է, պիտի ավելի մեծ պատասխանատվություն ունենա»,-այսօր Ազգային ժողովի նիստին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ նախքան այդ, դիմելով Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ հունվարի 29-ի գիշերը Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար […]

Երևանի տուն-ինտերնատներում բնակվող վետերաններին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը պատերազմի մասնակից երևանաբնակ շուրջ 420 վետերանի համար կազմակերպել է տարաբնույթ տոնական ու մեծարման միջոցառումներ։ Հայրենական մեծ պատերազմի երևանցի մասնակիցներից 17-ը այսօր բնակվում է մայրաքաղաքի տուն-ինտերնատներում։ Տոնին ընդառաջ՝ ծերանոցներում բնակվող բոլոր վետերանները հրավիրվել էին Նորքի տուն-ինտերնատ, որտեղ նրանց այցելել են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա […]

ՊՆ-ն պարզաբանում է

Պարզաբանում մի հրապարակման առթիվ «Հրապարակ» օրաթերթն իր 2015 թվականի մայիսի 6-ի համարի առաջին էջում (ուր զետեղվում են բացառապես հրատապ և հասարակական հնչեղություն ունեցող լուրերը), հղում տալով «իրենց հասած տեղեկություններին», հրապարակել է մի նյութ, ուր պնդվում է, թե ուսուցիչները և աշակերտները դարձել են «Պատանի երկրապահ» ակումբների ստեղծման` ՀՀ ԿԳՆ, ՊՆ և ԵԿՄ եռակողմ հուշագրի «գերին», և […]

Անկեղծ ասած՝ դա չի եղել կառավարության նպատակը

« Մեր խնդիրն այն է, որ մեր երկրում ստեղծենք այնպիսի դաշտ, որ բիզնեսը շահագրգռված լինի գրանցվել ՀՀ-ում: Որ երկրի գումարները կգա Հայաստանի բյուջե, որը չի գա, դա հարցի երկրորդ կողմն է: Մենք առաջարկում ենք մեխանիզմ` մեր երկրում ձեռնարկությունների գրանցման խթանում և մեր աշխատուժը մեր երկրում գրանցելը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ խոսելով […]

Էդ ոճիրը մեր ուշադրության կենտրոնում է. Նազարյանը՝ ռազմական ինստիտուտում կախված սերժանտի գործից

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովի նիստին Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանից հետաքրքրվեց հունվարի 29-ի գիշերը Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված սերժանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունից՝ հայտնելով, որ սպանվածի ծնողները հանդիպել են իրեն ու հայտնել իրենց մտահոգությունները: Պատգամավորը նշեց, որ տղայի ծնողները կարծում են, որ ռազմական ինստիտուտի նախկին փոխտնօրենը, որի […]

ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին խաղում պարտվելուց հետո Ռեալը երբեք դուրս չի եկել եզրափակիչ. Armsport.am

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին», գրում է Armsport.am-ը:  «Արքայական ակումբը» պատմության ընթացքում ոչ մի անգամ դուրս չի եկել Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ՝ կիսաեզրափակչի առաջին խաղում պարտվելուց հետո: Մադրիդցիների բոլոր 7 փորձերն անհաջող էին:  «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք պատասխան հանդիպումը կանցկացվի մայիսի 13-ին:

Բանավիճում ենք /վիդեո/

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: «Ընդդիմադիրների ցանկությունը երբեք չի եղել ինքնանպատակ բաների տապալումը: Մենք ուղղակի քննարկում եւ բանավիճում ենք: Մենք պետք է տեսնենք այն երաշխիքները, տեղեկատվությունը, որը երեկ բացակայում էր: Օրենքը եւ գաղափարը որպես այդպիսին […]

«Փառահեղ ճակատամարտ էր» /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը facebook-ի իր հանրագրում գրառել է. «Այսօր Հայոց պատմության ամենափառահեղ, բայց ոչ արժանի գնահատված ու ուսումնասիրված հաղթանակներից մեկի` Վանի հերոսամարտի հաղթանակի օրն է: Սա մայիսյան հաղթանակների շարքում այն բացառիկ հաղթանակներից է, որը ոչ միայն հնարավորություն տվեց մի քանի հարյուր հազար կյանքեր փրկել այլ ապացուցեց դարավոր այն ճշմարտությունը, որ եթե հայը […]

Պատանի երկրապահները դժգո՞հ են.ԵԿՄ փոխնախագահի արձագանքը

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Այդ առիթով Henaran.am-ը զրուցեց ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի հետ: –Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Երկրապահի օրը։ -Հիշում եմ  1997 թվականն էր` ընթանում էր  ԵԿՄ 3-րդ համագումարը, որի ժամանակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջարկով որոշում կայացվեց 1992 թ-ի Շուշիի ազատագրման օրվա հետ կապված մայիսի 8-ը հայտարարել, որպես Երկրապահի օր, մեծ ոգևորություն էի ապրում: Այդ ժամանակ մտքովս էլ չէր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված