04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մի պաշտոնյա էլ մենք ենք … »

«Ում տղան է, ում տղան չի, լծակ ունի, չունի, դա ինչ կարևոր է: Ընդհակառակը եթե պաշտոնյայի տղա է, պիտի ավելի մեծ պատասխանատվություն ունենա»,-այսօր Ազգային ժողովի նիստին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ նախքան այդ, դիմելով Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ հունվարի 29-ի գիշերը Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված սերժանտ Հայկազ Բարսեղյանի ծնողները հանդիպել են իրեն ու հայտնել իրենց մտահոգությունները:

Շարմազանովը հիշեցրեց, որ առաջին իսկ օրը Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել, և գոնե պատգամավորները չպիտի կասկածեն, որ մեր ուժային կառույցները, արդարադատության ոլորտը, ՊՆ-ն շահագրգռված է, որ լինի արդար քննություն:

Զոհրաբյանը նշել էր, որ տղայի ծնողները կարծում են, որ ռազմական ինստիտուտի նախկին փոխտնօրենը, որի տղան անուղղակիորեն առնչվում է այդ պատմության հետ, օգտագործելով կապերը` փորձում է ճնշում գործադրել քննության վրա՝ տղայի պատիժը հնարավորինս մեղմացնելու համար:

Շարմազանովը նկատեց, որ եթե պաշտոնյայի տղա է, չի նշանակում, որ արդար քննություն չի ընթանալու. «Մի պաշտոնյա էլ մենք ենք, մեր երեխաները պիտի շատ ավելի զուսպ ու կիրթ լինեն, դաստիարակված ու չափի մեջ, հասկանան, որ ծնողներրի պաշտոնը ոչ թե վայելելու համար է տրված, այլ որ ավելի  մեծ պատասխանատվություն ունենան»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ