18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվել

Քրդական “Խաղաղություն եւ ժողովրդավարություն” կուսակցության անդամ Հասիփ Քափլանը դատական հայց է ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մի քանի նախարարների, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային հետախուզության մի քանի աշխատակիցների դեմ` 2011-ի դեկտեմբերի 28-ին Իրաքի հետ սահմանի վրա կոտորված 34 քրդերի համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Քափլանն իր հայցում նշել է, որ կոտորված քուրդ գյուղացիների […]

ՀՀԿ-ն չի լացում Օսկանյանի համար /վիդեո/

“Վարդան Օսկանյանի անդամակցումը ԲՀԿ-ին ոչ պլյուս է , ոչ մինուս է, այդ մարդու ընտրությունն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը, նշելով, թե ՀՀԿ-ի հետ այն որեւէ կապ չունի եւ չի կարող թուլացնել ՀՀԿ-ն, ինչպես եւ չի կարող թուլացնել կամ ամրացնեկլ ԲՀԿ-ն: “Որ ասեմ, մենք լացում ենք` չէ, չենք լացում էդ պատճառով, […]

Թուրք նախարարի վստահության “գրավականը” վարչապետ Էրդողանն է

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Ֆրանսիայում էլ կասի, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, հաղորդում է “Mynet”-ը: Բաղըշին խնդրել են մեկնաբանել շվեյցարական իշխանությունների` իր դեմ սկսած հետաքննությունը: Նախարարը հայտնել է, որ ինքը չի կարող փոխել իր կարծիքը նույն հարցի շուրջ` տարբեր երկրներում գտնվելով: “Շվեյցարիայում ասել եմ, Ֆրանսիայում էլ կասեմ: Աշխարհի բոլոր մասերում […]

Բաղդասարյանը Բաղդասարյանից հեռանալը ծանր է տանում

ՕԵԿ-ից օրերս հեռացված ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ մանդատը “Օրինաց երկրինը” չի, ու ինքը դա վաստակել է ընտրողների քվեներով: “Ես շարունակելու եմ մնալ պատգամավոր եւ վայր չեմ դնելու մանդատս”,-ասաց նա: Մեր այն դիտարկմանը, որ եթե փորձեն այլ տարբերակներով ազդել Գագիկ Բաղդասարյանի վրա, պատգամավորը ասաց. “Ես շարժվել եւ շարժվելու եմ ԱԺ օրենք-կանոնակարգով”,-ասաց […]

Ավելի քան 100 մարդ սառնամանիքների զոհ է դարձել Ճապոնիայում /վիդեո/

Ճապոնիայում 103 մարդ է մահացել ուժեղ ձնաբքերի պատճառով, հաղորդում է “РИА Новости”-ն: Զոհերի մեծ մասը` գրեթե 60 մարդ, այն մարդիկ են, որոնք փորձել են իրենց տների տանիքներից մաքրել ձյունը: Դրանք հիմնականում տարեց մարդիկ են` 65 տարեկանից բարձր: Մահվան պատճառ է դարձել նաեւ տանիքներից մարդկանց վրա թափվող ձյունը: Ուժեղ ձնաբքեր են երկրի ողջ տարածքում: Ձնածածկույթը 2-5 […]

“Վարորդները գինեկոլոգնի են դառել, Էդ գործողությունը ճամփումն ա ըլում …” /վիդեո/

Լոռու մարզի գյուղերից մեկում` Շամուտում անլուծելի խնդիրներից մեկը ծննդատան հարցն է: 352 բնակիչ ունեցող գյուղի համայնքի ղեկավար Բաղիշ Վանյանի խոսքով, բուժկետ ունեն, բուժքույր` եւս, սակայն բուժքույրն ինչ կարող է անել հղիներին: Հարեւան Լորուտում մի ժամանակ հիվանդանոց է եղել, ծննդատուն են ունեցել, սակայն դա վաղուց էր. “Հիմա մեր գեղի վարորդների մեծ մասը երեւի գինեկոլոգնի են դառել: […]

“Աշխարհում ընթանում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավ”. Ստեփանակերտում մեկնարկել է ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

Այսօր` փետրվարի 17-ին, Ստեփանակերտում  մեկնարկել է ”ԼՂՀ անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ” թեմայով ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի խորհրդարանական  պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:  Պատվիրակության կազմում են պատգամավորներ  Արամ Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: Երկօրյա  գիտաժողովին մասնակցում […]

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Սիրիային վերաբերող բանաձեւը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Սիրիային վերաբերող բանաձեւը, որը կոչ է անում նախագահ Բաշար Ալ-Ասադին պաշտոնաթող լինել եւ խստորեն դատապարտում է նրա վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտումը, հայտնում է “AFP”-ը: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մի շարք երկրների աջակցությամբ Արաբական երկրների լիգայի կազմած բանաձեւին կողմ են քվեարկել Գլխավոր ասամբլեայի 193 անդամ-երկրներից 137-ը: Դեմ են եղել 12-ը, իսկ […]

Թուրք ժխտողականին ԱՄՆ-ում արհամարհել են

Հայոց ցեղասպանությունը ժխտող եւ “Երիտթուրքեր” շոուի հիմնադիր Ջենք Ույգուրի ելույթը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարում ուղեկցվել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի եւ Հարավային Կալիֆորնիայի հայ դեմոկրատների  բողոքներով, հաղորդում է “Asbarez”-ը: Հայ դեմոկրատներին մտահոգել է հատկապաես Ույգուրի հոդվածը, որում նա գրում է, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումները իրական փաստերի վրա չեն հիմնված: Առաջադիմական խմբակցության նախագահը, որի նիստին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված