23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Վարորդները գինեկոլոգնի են դառել, Էդ գործողությունը ճամփումն ա ըլում …” /վիդեո/

Լոռու մարզի գյուղերից մեկում` Շամուտում անլուծելի խնդիրներից մեկը ծննդատան հարցն է: 352 բնակիչ ունեցող գյուղի համայնքի ղեկավար Բաղիշ Վանյանի խոսքով, բուժկետ ունեն, բուժքույր` եւս, սակայն բուժքույրն ինչ կարող է անել հղիներին:

Հարեւան Լորուտում մի ժամանակ հիվանդանոց է եղել, ծննդատուն են ունեցել, սակայն դա վաղուց էր. “Հիմա մեր գեղի վարորդների մեծ մասը երեւի գինեկոլոգնի են դառել: Էդ գործողությունը ճամփումն ա ըլում` շատ ժամանակ: Հիմա էլ խոսք գնաց, որ Դսեղի ծննդատունն էլ են էսա փակում”,-Henaran.am-ի թղթակցին իր մտահոգությունն է փոխանցում Բաղիշ Վանյանը: Գյուղապետն այնուամենայնիվ հույսը չի կորցնում:

Ասում է` մարզպետը խոստացել է. չի թողնի, որ առայժմ այն փակվի: Բայց Բայց շամուտցիները մեկ այլ խնդրի առաջ են կանգնել: Գյուղը չունի հանդիսությունների սրահ եւ գյուղացիները թաղում  թե հարսանիք, դպրոցի շենքում էին կազմակերպում: Հիմա մարզպետի  գրավոր կարգադրությունով դա արգելվել է:

“Էս օջախները հանդիսությունների բաներ մեք սարքիլ: Այսինքն` մենք դրանից էլ ենք զրկված: Մարդ կա իրա տանը չունի էդ հնարավորությունը, այսինքն` դա իրա համար մեծ բարդություն ա”,-պատմում է գյուղապետը: Գյուղացիների հետ որոշել են մի բան անել, գումար ներդնել, սակայն “սկի հարկերը նորմալ չի հավաքվում:

“Էլի ժողովրդի քյասիբությունից ա: Եթե հավաքագրումը նորմալ կատարվի, համայնքում պակաս-մակաս բաներ չի մնա”,-ասում է գյուղապետը:

“Բնակիչը մտածում ա ավելի լավ ա մի հատ մոզի ավել պահեմ, քան հողը վարեմ-ցանեմ, ցորեն ունենամ: Կով էլ ենք պահում, ոչխար էլ: Տեսնում ենք, որ 3 կողմի վրա ասել գեղացուն ճղատվիլը էդքան իմաստավոր չի:

Բայց եթե էդ ոչխարի, խոզի տեղը 20 հատ կով պահես, զբաղմունքդ մի տեսակ ըլնի, ավելի արդյունավետ ա”,-վստահեցնում է  Շամուտի գյուղապետը: Աֆրիկյան ժանտախտը 2007-ին չխնայեց նաեւ Շամուտը: Բոլոր խոզերը վերացրեց: Գյուղը նաեւ գազաֆիկացման խնդիր ունի:
http://www.youtube.com/watch?v=0W2lR56YUMA&feature=related

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ