31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաղդասարյանը Բաղդասարյանից հեռանալը ծանր է տանում

ՕԵԿ-ից օրերս հեռացված ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ մանդատը “Օրինաց երկրինը” չի, ու ինքը դա վաստակել է ընտրողների քվեներով:

“Ես շարունակելու եմ մնալ պատգամավոր եւ վայր չեմ դնելու մանդատս”,-ասաց նա: Մեր այն դիտարկմանը, որ եթե փորձեն այլ տարբերակներով ազդել Գագիկ Բաղդասարյանի վրա, պատգամավորը ասաց.

“Ես շարժվել եւ շարժվելու եմ ԱԺ օրենք-կանոնակարգով”,-ասաց Բաղդասարյանը:

Օրերս լուրեր տարածվեցին, որ նա պատրաստվում է դառնալ ՀՅԴ անդամ: “Ես ասել եմ միայն, որ գուցե հետագայում համալրեմ որեւէ կուսկացության շարքերը, բայց դեռ հստակ չէ”,-ասաց նա: Հստակ չէ նաեւ այն, թե նա Բաղդասարյանը կառաջադրվի պատգմավարության թեկնածու: “Դրա կարիքն ու անհրաժեշտությունը դեռ չեմ զգում, ճիշտն ասած` այս ամենից հետո հիասթափվել եմ` ՕԵԿ-ից, կոլեգաներից… նույնիսկ չեմ կարող որոշում կայացնել ինքս ինձ համար: Ծանր եմ տանում այս ամենը”,-ասաց նախկին ՕԵԿ-ականը:

Գագիկ Բաղդասարյանը, սակայն ասաց, որ ինքը կարող է առաջադրվել եւ Աջափնյակում, եւ իր հայրենի Գավառում: Երկու ընտրատարածքներում էլ նա շանսեր ունի ընտրվելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ