20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Թամամյանի գործով դատարանը չհասցրեց լսել վկաներին

 Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ: Մեղադրանք է առաջադրվել նաեւ Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Արմեն Պողոսյանն […]

Օղին այսուհետ կարող է լինել նաեւ “երաժշտական”

Լյուքս դասի օղի արտադրողները փորձում են ամեն կերպ զարդարել իրենց արտադրանքը` դրանք պատում են  Swarovski բյուրեղներով, ոսկով,ադամանդներով: Բրազիլական “Casa Rex” դիզայներական ընկերությունը նոր տարբերակ է առաջարկել` ստեղծելով “երաժշտական” փաթեթավորում “Skyy Vodka” խմիչքի համար: Օղին, որի արտադրողը “Campari Group” ընկերությունն է, արտադրվել է սահմանափակ քանակությամբ եւ հատուկ փաթեթավորմամբ` շշի վրա տեղադրված են ականջակալներ: Բրազիլացի դիզայներները նշանակետին են […]

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Ներկայացնում են վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված “Մենք եք այս քաղաքի տերը” նախաձեռնության բաց նամակը պարոն Տ. Սարգսյանին Հարգելի պարոն վարչապետ, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ շարունակվում է Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի հանրային կանաչ տարածքի սեփականության պաշտպանության մեր քաղաքացիական պայքարը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է մեր հարցադրումներին ու պահանջներին տալ ոչ լիարժեք, միևնույն […]

“Եթե էսօր Տեր -Պետրոսյանը չկա, չկա ՀԱԿ-ը”. Հրանտ Բագրատյան

“Պայմանավորվել ենք ,որ որեւէ մեկը ոչինչ չի խոսում: Այո քննարկել ենք, անձամբ չեմ մասնակցել որեւէ քննարկման, բայց մինչեւ փետրվարի վերջը, երբ նախագահին լիազորեցինք ցուցակ կազմել, ասի` ոնց ուզում ես դիր: Սա այն փուլն է, որ ամբիցիաներ չեն լինելու”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀԱԿ համամասնական ցուցակներին, ասաց ՀԱԿ տնտեսգետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ հավելեց, […]

Տարին գյուղատնտեսության առումով բարեբեր կլինի

‘Երեկ 7 ֆերմերային տնտեսություններ նամակ են հղել վարչապետին, որպեսզի սերմնացուների ցուցակի հաստատաման պրոցեսն արագացնեն: Մինչեւ ԱԺ-ն կհաստատի այն, մենք այդ ընթացքում ժամանակ ենք կորցնում, գյուղատնտեսական տարի ենք կորցնում’,- այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Հայաստանի ագրարագյուղացիական միավորում’ ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով` այդ 7 ֆերմերային կազմակերպությունները սերմնացուի ամեն սորտի համար […]

Եվրախորհրդարանը հանդուրժողականություն է ցուցաբերել Պուտինի հանդեպ

Եվրախորհրդարանը որպես ընթացող նստաշրջանի թեմա է ընտրել նախագահական ընտրությունները Ռուսաստանի Դաշնությունում: Երկուշաբթի այն քննարկել է միջազգային հարցերով կոմիտեն, իսկ երեքշաբթի` ֆրակցիաները: Այսօր կկայանա ընդհանուր խորհրդարանական քննարկում, որի արդյունքները կհիմնավորեն ընտրությունների օրինականության հարցը: Համապատասխան բանաձեւի փաստաթուղթը կներկայացվի վաղը, եւ հավանաբար այն ավելի “մեղմ” կլինի, քանի ՌԴ Պետդումայի ընտրություններին վերաբերող նմանատիպ փաստաթուղթը: Ընդ որում, ընդդիմությունը չի կորցնում […]

“Ռեդբուլները” վաղուց են “ուսանողների վրա” աշխատում, բուկլետները նոր են բաժանելու

Երեւանի պետական համալսարանում բաժանվող “Ռեդբուլ” էներգետիկ ըմպելիքը նորություն չէ: “Մեր մոտ էլ են բաժանում, անգամ մտնում են լսարան, դասի ժամանակ տալիս”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեցին Հյուսիսային համալսարանի ուսանողները: Մեր  տեղեկություններով,  բոլոր բուհերում էլ ըմպելիքը բաժանվում է, եւ ուսանողների խոսքով, վերջին մի ամսում ծավալները մեծացել է: “Եթե նախկինում 2-3 ամիս մեկ էին տալիս, հիմա 15 օրը մեկ […]

Քլինթոնը պետք է հրաժարական տա Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիրավորական հայտարարություններ անելու համար. Հարութ Սասունյան

Տեսնենք, թե դեռ որքան կարող է պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը դրժել իր խոստումը եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիրավորական հայտարարություններ անել, քանի դեռ նրան չեն անվանել ստախոս եւ ստիպել հրաժարական տալ: Ամերիկահայությունը հագեցած է Քլինթոնով եւ նրա ղեկավար Բարաք Օբամայով, ով նույնպես չի կատարել Հայոց ցեղասպանության հետ կապված իր խոստումները: Դժբախտաբար, Հայոց ցեղասպանությունը միակ խնդիրը չէ: Օբամայի վարչակազմը հիասթափեցրել է ամերիկահայ համայնքին բազմաթիվ հարցերում` ներառյալ կրճատելով Հայաստանին […]

Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն կայցելի Հայաստան

Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն  (Guido Westerwelle): Այցի ընթացքում նախատեսված են Գիդո Վեսթերվելլեի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար ԷդվարդՆալբանդյանի հետ: Գիդո Վեսթերվելլեն  կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված