05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Եթե էսօր Տեր -Պետրոսյանը չկա, չկա ՀԱԿ-ը”. Հրանտ Բագրատյան

“Պայմանավորվել ենք ,որ որեւէ մեկը ոչինչ չի խոսում: Այո քննարկել ենք, անձամբ չեմ մասնակցել որեւէ քննարկման, բայց մինչեւ փետրվարի վերջը, երբ նախագահին լիազորեցինք ցուցակ կազմել, ասի` ոնց ուզում ես դիր: Սա այն փուլն է, որ ամբիցիաներ չեն լինելու”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀԱԿ համամասնական ցուցակներին, ասաց ՀԱԿ տնտեսգետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ հավելեց, որ մայիսի 6-ից հետո ՀԱԿ-ի համար նոր փուլ է սկսվելու:

“Եթե էսօր Տեր -Պետրոսյանը չկա, չկա ՀԱԿ-ը : Առայժմ ամենամեծ միավորը ինքն է: Էն քննարկումը, որ գնում էր, կոնսենսուի չէր բերում”,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը` հավելելով.”Մեր կուսակցության ներկայացուցիչն ասել է, որ մենք համաձայն ենք ցանկացած որոշման”:

Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ միակ լուծումը Տեր-Պետրոսյանին լիազորելն է եղել.”Մենք տեսանք որ ՀԱԿ-ը չի կարողանում ցուցակ կազմել”: Նախկին վարչապետի խոսքով, մինչ այս ծավալված քննարկումների  ընթացքում եղան մարդիկ, որոնք իրենց համար նախատեսված տեղից դժգոհ եղան:

Լրագրողները հարցրին` ՀԱԿ-ի համամասնական ցուցակում, որը կազմում է Լեւոն Տեր-Պոտրոսյանը, Հրանտ Բագրատյանը տեղ կունենա առաջին  տասնյակում: “Ես այս տարի ՀԱԿ չեմ գնացել, որովհետեւ անհնարին ա ամեն մարդուն թվում ա որ ինքն է ճիշտ , պետք է մեկը զսպի իրենց”,-նկատեց նախկին վարչապետը:

Հարցին, թե ինչպես է վերաբերում իր` խորհրդարան մտնելուն, Հրանտ Բագրատյանն ասաց.”Իշխանության  համար շատ դժվար է լինելու:  ՀԱԿ-ի տնտեսագիտական թիմը կարգով գերազանցում է կառավարությանը, բա էլ ով էնտեղ անելիք ունի, եթե ոչ մենք”:

Հրանտ Բագրատյանը հավելեց, որ գոծող խորհրդարանում ընդդիմության տնտեսական թիմը չի առանձնացել,  ՀՅԴ-ն շեշտադրել է Ղարաբաղի եւ  Ցեղասպանության հարցերը, իսկ “Ժառանգությունը”` մարդու իրավունքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ