Փնտրվում են մեղավորներ.որտեղի՞ց հետ բերել կենսաթոշակառուներին տրված 76 միլիոնը /վիդեո/
Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց, որով կենսաթոշակ նշանակող մարմինների ղեկավարները 2012 թվականի ապրիլի 1-ից զերծ կմնան ավել վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձելուց: Գանձումները կատարվում էին օրենսդրության խախտմամբ` անձին երկու կենսաթոշակ նշանակված լինելու դեպքերում, օրինակ, երբ անձը ստացել է եւ պաշտպանության նախարարության, եւ ծերության կենսաթոշակ: ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվեց երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն խնդրի վերջնական լուծման համար […]