Մարիխուանա վաճառող սարք է տեղադրվել ակումբում
Նորզելանդական Օուքլենդում տեղադրել են մարիխուանա վաճառող սարք:
Սարքի տեղադրման գաղափարը պատկանում է “National Organisation for Reform of Marijuana Laws” կազմակերպությանը, որը հանդես է գալիս մարիխուանայի օգտագործման մասին օրենսդրության մեջ փոփոխություն ներմուծելու կոչով: Սարքն էլ տեղադրվել է նրանց կողմից հսկվող ակումբում:
Սարքի մեջ տեղադրված մարիխուանան փոքր բաժիններով է, յուրաքանչյուր տարայի մեջ ընդամենը մեկ գրամ թմրանյութ է, որը ձեռք բերելու համար անհրաժեշտ է վճարել 20 նորզելանդական դոլար:
Կազմակերպությունը վստահեցնում է, որ սարքն արդեն իսկ մեծ համբավ ունի եւ շատերն են օգտվում դրանից, չնայած այն փաստին, որ մարիխուանա ծխելը Նոր Զելանդիայում արգելված է եւ պատժվում է տուգանքով կամ կալանքով:
Սարքի միջոցով վաճառքը չի համարվում թմրանյութի վաճառք, քանի որ չի իրականացվում անմիջական դիլերի միջոցով: Ինչեւէ, ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ ստուգում է ակումբը:
Նոր Զելանդիան մարիխուանա օգտագործողների ցուցանիշով առաջնային տեղ է զբաղեցնում աշխարհում: Չափահաս հասարակության գրեթե 13 տոկոսը պարբերաբար օգտագործում է այն: