13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԲՀԿ առաջնորդը կատաղա՞ծ. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով` բոլոր այն մարդիկ, որոնք հույս ունեին, որ պետք է ֆինանսավորվեն Գագիկ Ծառուկյանի կողմից, եւ որոնց ասվել էր, որ դիմեն ընտրություններից հետո, այս օրերին վախենում են մտնել ԲՀԿ ղեկավարի մոտ: “Ասում են` շատ կատաղած ա, ընտրությունների արդյունքներից դժգոհ ա, մոտը մտնել չի լինում”,- պատմել է թերթի աղբյուրը, ում ընտրություններից առաջ խոստացել էին ֆինանսական աջակցություն […]

Հասուն տղամարդիկ մի շարք առավելություններ ունեն երիտասարդների նկատմամբ

Տարիքով տղամարդիկ պատճառ չեն տեսնում ամաչելու իրենց տարիքից: Ավելին, նրանք ամուսնանում են երիտասարդ աղջիկների հետ: Հետաքրքիր է այն փաստը, որ աղջիկները հիմնականում ամուսնանում են իրենցից մեծ  տղամարդկանց հետ ոչ թե փողի համար, այլ` նրանց մարդկային արժանիքների: Ավստրալացի մասնագետները հաշվարկներ են կատարել եւ պարզել, որ 50-ն անց մարդկանց թվում ավելի շատ են միայնակ կանայք, քան տղամարդիկ: […]

Ամենաէքսցենտրիկ դեմքերից մեկը միայնություն է սիրում

Տարօրինակ երգչուհի Լեդի Գագան, ով վերջերս է բաժանվել Թեյլոր Կինիից, հայտարարել է, որ իրեն դուր է գալիս մենակ լինել: Նա սկսել է մենակությունը սիրել դեռեւս 20 տարեկանում, երբ դեռ նոր էր սկսում երգչուհու կարիերան: “19 տարեկանում ես խորը դեպրեսիայի մեջ էի ու որոշեցի երաժշտությամբ զբաղվել: Ես հանուն դրա թողեցի դպրոցը եւ ծնողներիս ասացի, որ իրենց […]

ԵՄ-ն ողջունել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները

Եվրոպական Միությունը ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը` ավելի թափանցիկ եւ մրցունակ ընտրություններ անցկացնելու համար, սակայն միաժամանակ ընդգծելով, որ միջազգային դիտորդների կողմից մի շարք թերություններ են նկատվել, որոնք հարկ է վերացնել մինչեւ 2013-ի նախագահական ընտրությունները: Եվրամիությունը նաեւ ողջունում է խորհրդարանում  6 քաղաքական ուժերի ներկայությունը եւ համարում դա դրական քայլ Հայաստանի` ժողովրդավարական երկիր դառնալու ճանապարհին: “Մենք կոչ […]

Տեր-Պետրոսյանի ժառանգորդի հարցը` հօգուտ Բագրատյանի՞. ինչ է սպասվում վարչապետին

Երեկ Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առանջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց Հրանտ Բագրատյանի օգտին խորհրդարանական մանդատից  հրաժարվելու մասին: Henaran.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանում կղեկավարի նախկին վարչապետը: Կուլիսներում համարում են, որ այսպիսով, ըստ էության, լուծում է տրվում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի  քաղաքական ժառանգորդի հարցին:  Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգության համար ՀԱԿ լիդերների, […]

“Ռոբերտ Մելքոնյանը, եկավ եւ բռնի ուժով ինձ հանեց…”. Երեւանի փոխոստիկանապետը տարել է հացադուլավորի վրանն ու հովանոցը

Այսօր օրվա երկրորդ կեսի հետք  ԿԸՀ-ի առջեւ արդեն 6-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Արտավազդ Վարդանյանը փորձել է վրան տեղադրել, սակայն  Երեւանի փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյանն անձամբ է հանել այն եւ տարել: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտավազդ Վարդանյանը, ժամը 15-ի սահմաններում վրանը տեղադրվել է, սակայն ոստիկանները խնդրել են իրեն չամրացնել այն` մինչեւ վերադասի ժամանումը: “Ես մտա մեջը, մինչեւ […]

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարը սրվել է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ Հանրապետական կուսակցությունից նրա մրցակից Միթ Ռոմնիին գրեթե նույն աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ի կարեւոագույն 12 նահանգների ընտրողները: Ըստ ամերիկյան մամուլի` հենց այդ 12 նահանգներից են կախված նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքները, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Այդ մասին են վկայում  նաեւ նախօրեին անցկացված “Gallup” կազմակերպության եւ “USA Today” թերթի անցկացրած հարցումների արդյունքները: […]

Երկու վարչապետ` ՀԱԿ-ի խմբակցությունում. նրանց միջեւ “սեւ կատու” է անցել

Երեկ, Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ նկատելի էր, որ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականներում գտնվողների միջով “սեւ կատու” է անցել: Նրանք հարթակում առանձին-առանձին էին կանգնած եւ առանձնապես չէին շփվում իրար հետ: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀԱԿ-ի առաջնորդի “դաբրոյով” խորհրդարան մտնող թեկնածուները համաձայն չէին, որ Հրանտ Բագրատյանը ղեկավարի խմբակցությունը: Հիշեցնենք, որ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված