18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հասուն տղամարդիկ մի շարք առավելություններ ունեն երիտասարդների նկատմամբ

Տարիքով տղամարդիկ պատճառ չեն տեսնում ամաչելու իրենց տարիքից: Ավելին, նրանք ամուսնանում են երիտասարդ աղջիկների հետ: Հետաքրքիր է այն փաստը, որ աղջիկները հիմնականում ամուսնանում են իրենցից մեծ  տղամարդկանց հետ ոչ թե փողի համար, այլ` նրանց մարդկային արժանիքների:

Ավստրալացի մասնագետները հաշվարկներ են կատարել եւ պարզել, որ 50-ն անց մարդկանց թվում ավելի շատ են միայնակ կանայք, քան տղամարդիկ: Նրանք նաեւ պարզել են, որ 40-ից հետո ռոմանտիկ կյանքը չի վերջանում, քանի որ ըստ վիճակագրական տվյալների` տարեց մարդիկ ավելի հեշտ եւ արագ են համակերպվում իրենց կողակիցների հետ, քան երիտասարդները:

20-30 տարեկան կանայք երիտասարդ են եւ ֆիզիկական գեղեցկություն ունեն, որի հաշվին էլ  կարող են զուգընկեր ընտրել իրենց համար: Սակայն 40 տարեկանում այդ հնարավորությունը կորչում է: Այդ ժամանակ արդեն ընտրությունը կատարում են տղամարդիկ: 40-ամյա մարդկանց թվում միայնակ կանանց թիվը 9 տոկոսով գերազանցում է միայնակ տղամարդկանց թվին:

Մասնագետները պարզել են, որ փողը չէ հիմնական պատճառը, ինչի համար երիտասարդ աղջիկներն ընտրում են տարեց տղամարդկանց: Հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը սեփական փորձից ելնելով խոստովանում է, որ հասուն տղամարդիկ եսասեր չեն, ինչպես նաեւ ավելի հոգատար են երիտասարդների համեմատությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ