16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահի աթոռի համար կպայքարեն երկուսը

Լեռնային Ղարաբաղում, ընտրության նախաշեմին  թփերի տակից թեկնածու է դուրս գալիս: “Հենարան” մամուլի ակումբում այսօր նմանտեսկետ հայտնեց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Սակայն, նրա կարծիքով, չորս թեկնածուներից `հիմնական պայքարը ընթանալու է ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանի եւ գործող նախագահ Բակո Սահակյանի միջեւ։ Ըստ սոցիոլոգի, ի տարբերություն Հայաստանի ընտրությունների,  միջկուսակցական պայքարն Արցախում այնքան սուր վիճակի […]

Թուրք կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի դեմ

Հունիսի 3-ին գրեթե 4 հազար թուրք կանայք դուրս են եկել Ստամբուլի փողոցներ` որպես բողոք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած նոր օրենքի դեմ, ըստ որի երկրում կարգելվի արհեստական ճանապարհով հղիության ընդհատումը, տեղեկացնում է “Интерфакс-Украина”-ն: Տարբեր տարիքի կանայք քաղաքի կենտրոնական փողոցներով քայլել են պաստառներով` “Իմ մարմինը, իմ ընտրությունը”, “Ես կին եմ, ոչ թե մայր, հանգիստ թող […]

Պատերազմի վտանգն առարկայորեն չի մեծացել. ռազմական փորձագետ

“Ադրբեջանը շարունակում է  իր որդեգրած ապակառուցողական քաղաքականությունը, այսինքն, ահաբեկում բազմսակողմանի` ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ բանակցային կողմերին, միջնորդներին”,-այսօր անդրադառնալով հակառակորդի կողմից  Չինարիում իրականացված դիվերսիոն գործողությանը, Henaran.am-ին ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Փորձագետը չի բացառել, որ Ադրբեջանի` նման ապակառուցողական պահվածքը կարող է պայմանավորված լինել  ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցելությամբ: Անդրադառնալով հայկական կողմերի արձագանքին, փորձագետը […]

Վետերան-ոստիկաններին ուշադրություն է պետք

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց, որ վետերան-ոստիկանները մեր երկրում սոցիալապես ծանր վիճակում են ապրում: Ըստ Սարգսյանի, նրանք անուշադրության են մատնված: Իրենց կազմակերպությունը կփորձի փոքր-ինչ մեղմել այդ վիճակը: Սարգսյանի համոզմամբ, պետ բյուջեից պետք է գումար հատկացվի վետերան ոստիկաններին` բնակարաշինության եւ սոցիալական խնդիրները լուծելու համար: “Չպետք է […]

20-ամյա գեղեցկուհին նվաճել է “Միսս ԱՄՆ” տիտղոսը /վիդեո/

Ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի 20-ամյա բնակչուհի Օլիվիա Կուլպոն արժանացել է “Միսս ԱՄՆ” տիտղոսին եւ կմասնակցի “Միսս տիեզերք”-ին: Ամերիկյան գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Լաց-Վեգասում: Խաղամոլների քաղաքում թանկարժեք թագի համար պայքարել է 51 մասնակից: ԱՄՆ-ի ամենագեղեցիկ աղջիկների տասնյակում են հայտնվել նաեւ Ալաբամայի, Օկլահոմայի, Օհայոյի, Կոլորադոյի, Տեքսասի, Նյու-Ջերսիի, Նեւադայի եւ Մերիլենդի ներկայացուցիչները: http://youtu.be/qNRCLLQYaO8

Հանրապետական Ռաֆիկ Գրիգորյանը` Գեղարքունիքի մարզպետ

Henaran.am-ի  տեղեկություններով, Գեղարքունիքի մարզպետ է նշանկվելու ՀՀԿ համամասնական ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Նա  ՀՀԿ Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավարն է: Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը աշխատանքից ազատվելու է դիմում է գրել եւ շնորհակալություն է հայտնել համտեղ աշխատանքի համար:                      

Ջավախքահայության կոչը` ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին

Ջավախքի ավելի քան 1650 բնակիչներ, օգտվելով ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցից Վրաստան, կոչ են անում  վերջինիս վրացական իշխանությունների մոտ բարձրացնել ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի արդարացման եւ ազատ արձակման հարցը: Հանրագիրը` կից ստորագրություններով եւ նամակով, 2012-ի հունիսի 2-ին հանձնվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Հանրագրում մասնավորաապես ասվում է. “Հանրագիր` ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական–քաղաքական գործիչ, […]

Ֆրանսիական հայտնի հաղորդաշարն անդրադարձել է “Եվրատեսիլին”

Ֆրանսիական “CANAL+” հեռուստաալիքի հանրահայտ “Լո փթի ժուղնալ’ (Le Petit Journal) հաղորդաշարի մայիսի 28-ի թողարկումը գրեթե ամբողջությամբ “նվիրված է եղել” այս տարի Ադրբեջանում անցկացված “Եվրատեսիլին”: Հաղորդաշարն անդրադարձ է կատարել ոչ այնքան “Եվրատեսիլի” արդյունքներին, ինչքան Ադրբեջանում տիրող քաղաքական իրավիճակին: Հաղորդման ընթացքում ցուցադրված տեսանյությում նշվում է, որ Ադրբեջանը մամուլի ազատության աստիճանով աշխարհում զբաղեցնում է 179-րդ տեղը: Այն հայտնի […]

Այսօր Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը

Այսօր Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Մայիսի 31-ից նա  սկսել է տարածաշրջանային շրջագայությունը, որը կավարտվի հունիսի 7-ին: Եվրոպական մի շարք երկրներ այցից հետո Քլինթոնն այսօր կլինի Հայաստանում, հունիս 5-ին` Վրաստանում, հունիսի 6-ին` Ադրբեջանում: Հայաստանում պետքարտուղարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մի շարք այլ պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Սպասվում է, որ ԱՄՆ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված