Այսօր Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը
Այսօր Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Մայիսի 31-ից նա սկսել է տարածաշրջանային շրջագայությունը, որը կավարտվի հունիսի 7-ին: Եվրոպական մի շարք երկրներ այցից հետո Քլինթոնն այսօր կլինի Հայաստանում, հունիս 5-ին` Վրաստանում, հունիսի 6-ին` Ադրբեջանում:
Հայաստանում պետքարտուղարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մի շարք այլ պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումների ընթացքում կքննարկի տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաեւ տնտեսական զարգացմանը վերաբերող եւ ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:Քաղաքագետների կանխատեսմամբ` կշոշափվի նաեւ ԼՂ խնդիրը:
Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Քլինթոնը հունիսի 7-ին կեզրափակի իր շրջագայությունը Թուրքիա կատարելիք այցով: Ստամբուլում նա կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին, ինչպես նաեւ կհանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների գլխավոր թեմաների շարքում կլինեն Սիրիայի եւ Իրանի խնդիրները: