22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ը կանաչ լույս վառեց քոչարյանիզմի համար. Ժամանակ

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, “Համաձայնություն” քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը հարցազրույց է տվել թերթին եւ ՀԱԿ-ի վարկանիշին վերաբերող հարցին պատասխանել է. “Եկեք պարզ խոսենք` ՀԱԿ-ը իր վարկանիշի, իր ձայների հաշվին ամեն ինչ արեց, որպեսզի կանաչ լույս վառի քոչարյանիզմի համար: Սա փաստ է:  Որովհետեւ անձամբ Քոչարյանի հարցը ինքը չի […]

Զուրաբյանը չի հավատում. Առավոտ

“Հիմարություն”,- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը “Առավոտ”-ի հետ զրույցում այսպես գնահատեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրար հետ գործարք են կնքել՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության շուրջ: “Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ԲՀԿ-ն ասել է՝ դու սառեցնում ու քնեցնում ես “Սիվիլիթասի” գործը, ես քնեցնում եմ արտահերթ նստաշրջանի ստորագրահավաքն ու ձախողում այն: Մեր հարցին՝ […]

Ղարաբաղին լուրջ ընդդիմություն է պետք. Հայոց աշխարհ

Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու, ընտրություններում 32,5 տոկոս ստացած Վիտալի Բալասանյանը մտադիր է նոր կուսակցություն հիմնել: “Հայոց աշխարհ”-ի թղթակիցը զրուցել է նախագահի թեկնածուի հետ: -Ինչո՞վ է հիմնավորված նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությունը. համարում եք, որ դաշտում գործող հիմնական քաղաքական ուժերը չե՞ն արտահայտում ընտրազանգվածի տրամադրությունները։ -Նախեւառաջ նրանով, որ խորհրդարանական բոլոր կուսակցությունները թե նախկինում, թե այս ընտրություններում սատարել են […]

Սպորտի նախարարն աջ ոտով է դուրս գալու. Հայկական ժամանակ

Նախարար նշանակվելուց հետո իր առաջին ասուլիսի ժամանակ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, անդրադառնալով Լոնդոնի Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների պատրաստվածությանը, մի քանի փայլուն միտք է “արտանետել”: Դրանք առանց մեկնաբանությունների ներկայացնում է “Հայկական ժամանակ”-ը: “Առաջին քրիստոնյա ազգն ենք, Աստված մեր կողմը պետք է լինի: Պետք է միայն աջ ոտքով դուրս գանք Հայաստանից…”,-ասել է նախարարը:

ՀՀԿ-ն արձագանքում է

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է ՀԱԿ-ի հայտարարությանը, որտեղ Կոնգրեսը սիրիահայության հարցում մեղադրում է ՀՀ իշխանություններին եւ եկեղեցուն: Ափսոսում եմ, որ ՀԱԿ-ը հապշտապ, զգացմունքային հայտարարություններ է անում անգամ այնպիսի նուրբ հարցի վերաբերյալ, ինչպիսին է սիրիահայության անվտանգության խնդիրը: Եթե Հայ ազգային կոնգրեսում խորհրդակցեին փորձագետների հետ, համոզված եմ, որ անգամ նրանց համախոհ արտաքին քաղաքականության մասնագետները խորհուրդ չէին […]

Ջոլիի անակնկալներն անսպառ են. նա նույնիսկ թռչել է կարողանում /վիդեո/

Հոլիվուդյան գերաստղ, ՄԱԿ-ի` փախստականների գծով պատասխանատու եւ պարզապես բազմազավակ մայր Անջելինա Ջոլին, պարզվում է, ոչ միայն սովորական վարորդական իրավունք ունի: Ջոլիի արժանիքները չեն սահմանափակվում գեղեցկությամբ, տաղանդով, բարեգործությամբ: 2004-ին նա ստացել է նաեւ օդաչուի լիցենզիա` դրա համար նախապես սովորելով օդանավ ղեկավարել: 2006-ին դերասանուհին սեփական ինքնաթիռ է ձեռք բերել, որով մի քանի անգամ նույնիսկ օդային զբոսանքի է […]

Ռոբի Ուիլյամսը մինի-համերգ է կազմակերպել օնլայն /վիդեո/

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը հանպատրաստից համերգ է կազմակերպել “Chatroulette” տեսաչաթի իր զրուցակցի համար: Հանդիսատես է դարձել 19-ամյա անգլիացի Ադամ Հոուաբին, ով զարմացել է` երգչին չաթում տեսնելով: Երիտասարդը պատմել է, որ տեսազրույցի ժամանակ Ռոբին զրուցակցին ցույց է տվել իր դաջվածքները, որպեսզի վերջինս համոզվի, որ իսկական երգչի հետ գործ ունի, որից հետո նա Ադամին հայտնել է, որ […]

ՀԱԿ-ը` իշխանությանը եւ եկեղեցուն

ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել սիրիահայության Հայաստան տեղափոխման առնչությամբ, որտեղ ասվում է. “Սիրիայում արդեն տեւական ժամանակ զարգացող կոշտ հակամարտությունը կառավարության ու նրանից դժգոհ ուժերի միջեւ վերածվել է իրական քաղաքացիական պատերազմի։ Կյանքի համար անապահովության մթնոլորտում է հայտնվել, բնականաբար, նաեւ Սիրիայի հայկական համայնքը։ Վաղուց կանխատեսելի էր իրադարձությունների այսօրինակ ընթացքը եւ կանխատեսելի էր, որ նման դեպքում Սիրիայում […]

Քննչական գլխավոր վարչության պետը` փուչիկների գործից /վիդեո/

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին կայացած ՀՀԿ հանրահավաք-համերգի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործը ոստիկանության հավաստիացմամբ,  լիարժեք եւ բոլոր ասպեկտներով ուսումնասիրվել է եւ հետազորտվել են բոլոր վարկածները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշված հավաստիացումն արեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումնյանը: Նա տեղեկցարեց, որ պատվիրատուի եւ փուչիկները լիցքավորող անձի միջեւ գրավոր պայմանագիր չի կնքվել: “Գործը դեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված