13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ռոբի Ուիլյամսը մինի-համերգ է կազմակերպել օնլայն /վիդեո/

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը հանպատրաստից համերգ է կազմակերպել “Chatroulette” տեսաչաթի իր զրուցակցի համար: Հանդիսատես է դարձել 19-ամյա անգլիացի Ադամ Հոուաբին, ով զարմացել է` երգչին չաթում տեսնելով:

Երիտասարդը պատմել է, որ տեսազրույցի ժամանակ Ռոբին զրուցակցին ցույց է տվել իր դաջվածքները, որպեսզի վերջինս համոզվի, որ իսկական երգչի հետ գործ ունի, որից հետո նա Ադամին հայտնել է, որ այդ պահին գտնվում է ստուդիայում եւ նոր նյութերի վրա է աշխատում:

Ռոբին Ադամի համար մի հատված է կատարել նոր` “Losers” կոչվող երգից, որը, նրա խոսքով, կթողարկվի 2012-ի հոկտեմբերին: Ռոբիի մինի-համերգն Ադամսը տեսագրել է իր iPhone-ով եւ տեղադրել համացանցում:

Երգչի ներկայացուցիչը հայտնել է, որ “Losers”-ը չի թողարկվի որպես Ուիլյամսի նոր սինգլ, Ռոբին առայժմ չի մեկնաբանել իր “չաթային” շփումը երիտասարդ անգլիացու հետ:

http://youtu.be/fxfcDpWOJdY

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ