22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ի ղեկավարության հետ համագործակցության ծրագրեր է քննարկել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” բանկի գործող գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև բանկի ապագա գլխավոր տնօրեն Թիզ Քլեմենցը: Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը, քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս մասով առկա […]

Թոմ Կրուզը նոր հարսնացու է գտել

Քեթի Հոլմսի հետ բաժանումից հետո 50-ամյա դերասան Թոմ Կրուզը երկար մենակ չմնաց: Սայենտոլոգների եկեղեցու նրա հոգեւոր հայրերը դերասանի համար նոր հարսնացու են գտել: Որպեսզի հետագայում չլինեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք առաջացան կաթոլիկ Քեթիի հետ, Թոմի նոր կինը պիտի լինի իր շրջապատից: Այդ դերի համար իդեալական տարբերակ է 27-ամյա քիչ հայտնի դերասանուհի Յոլանդա Պեկորարոն: Նա ծնվել է […]

Հայաստանյան հանգիստը թանկ է, բայց մերն է… /վիդեո/

Ամռան այս օրերին բոլորը դեպի հանգիստ են ձգտում: Բնականաբար, ամսական միջին եկամուտ ունեցող ընտանիքները նախընտրում են հանգստանալ Հայաստանից դուրս: Նրանց խոսքով, հայաստանյան հանգստավայրերը ինչքան էլ գեղեցիկ են, բայց թանկ հաճույք են: Henaran.am-ի հետ զրույցում Ջերմուկում հանգստացողներից մեկը նշեց, որ ինչքան էլ թանկ է, բայց նախընտրում է հայրենի եզերքում հանգստանալ եւ բուժվել: Մանրամասները` տեսանյութում:

Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հուլիսի 20-ի երեկոյան Վանում  կրկին երկրաշարժ է տեղի ունեցել` Ռիխտերի սանդղակով 4,4 բալ ուժգնությամբ, տեղեկացնում է “Անադոլու” գործակալությունը: Երկրաշարժին հաջորդել են 2,6 եւ 2,7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ: Առայժմ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում: Վանում երկրաշարժերը չեն դադարում նախորդ տարվա հոկտեմբերից: 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որից հետո կրկին […]

Երևանի կրկեսի շենքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Այսօր՝  հուլիսի 21-ին, Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով՝ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում: ՀՀ ոստիկանությունից Henaran.am-ին տեղեկացնում են, որի ժամը 14.45-ից մինչև ժամը 15.15-ը՝ շուրջ 30 րոպե, կդադարեցվի երթևեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչև Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները: Ոստիկանությունը հայցում է  համաքաղաքացիների ներողամտությունը:

“Նոր ալիքի” մեր մասնակցի երգացանկում կրկին փոփոխություններ են տեղի ունեցել /վիդեո/

Հուլիսի 24-29 Լատվիայի Յուրմալա քաղաքում կայանալիք “Նոր ալիք-2012” միջազգային երաժշտական մրցույթին Հայաստանը ներկայացնող երաժիշտ, կիթառահար Սուրեն Առուստամյանին աջակցելու նպատակով նախօրեին Հայաստանից Լատվիա է մեկնել Հայաստանի պատվիրակությունը` հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, երգիչ Անդրեն, երգչուհի Սոֆի Մխեյանը: Միաժամանակ Յուրմալայում ընթանում են փորձեր, մասնակիցները շարունակում են պատրաստվել մրցութային համերգներին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Henaran.am-ը, Սուրեն Առուստամյանը […]

Ռուսներն անդրադարձել են բրդուճին եւ լավաշին /վիդեո/

Ռուսաստանի Առաջին ալիքի հաղորդավար Միխայիլ Շիրվինդտը իր` “Ուզում եմ իմանալ” հեղինակային հաղորդման շրջանակներում անդրադարձել է հայկական բրդուճին, որը ռուսների համար պարզապես հայկական բուտերբրոդ է: Շիրվինդտը, շրջելով հայակական շուկայում, համտեսելով հայկական ուտելիքներ, պատմում է բրդուճի պատմությունը` զուգահեռաբար այն պատրաստելով: Բացի այդ, ռուս հաղորդավարն անդրադարձ է կատարել նաեւ հայկական ավանդական լավաշին` նրա հազարամյակների պատմությանը եւ պատրաստման եղանականերին:

Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Հուլիսի 23-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա: Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված