22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թե ինչպես է Դավութօղլուին Պուտինը մատով իր մոտ կանչում /վիդեո/

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նորից սկանդալի կենտրոնում է հայտնվել, որն ավելի են թեժացրել թուրքական լրատվամիջոցները, որոնք զայրացել են այն փաստից, թե ինչպես է թուրք նախարարին իր մոտ կանչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն իբր թե անհարգալից է վերաբերվել Դավութօղլուին` […]

Ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար. Վիտալի Բալասանյան

ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է երեկ Ղարաբաղում կայացած նախագահական ընտրություններին: Վիտալի Բալասանյանը գրում է. “Սիրելի արցախցիներ, Շնորհավորում եմ ձեզ Արցախի քաղաքական զարթոնքի կապակցությամբ, ինչն արտահայտվել է նախագահական քարոզարշավի և քվեարկության ժամանակ: Արցախցիներով ապացուցեցինք աշխարհին և մեզ, որ արցախյան հանրությունը պատրաստ է տեր կանգնել […]

ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի նախագահը պատասխանում է մեղադրանքներին

Վերջին շրջանում, որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին “Բանակում անարդարություններին` ոչ” նախաձեռնության” անունից, որոնց թիրախում իմ անձն է` որպես պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ: Նշվում է, թե  զորամասերից մեկում ստուգումներ իրականացնելու ընթացքում հասարակական խորհրդի հանձնախումբն իմ գլխավորությամբ պարզել է, որ զինվորներին անորակ սնունդ է հրամցվում, ինչի մասին ես լռել եւ չեմ զեկուցել պաշտպանության նախարարին: “Նախաձեռնությունն” այդ […]

Վրաերթ զբոսայգում

Հուլիսի 19-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ոտքերի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 22-ամյա մի աղջիկ՝ հայտնելով, որ իրեն վրաերթի են ենթարկել: Պարզվել է, որ նախորդ օրը, ժամը 22.30-ին,  “Բուռան” մակնիշի  կվադրոցիկլի վարորդը “Հաղթանակ” զբոսայգում  վրաերթի է ենթարկել աղջկան և պատճառել  վնասվածքներ: Կատարվում է հետաքննություն:  

Վրաստանը չի ճանաչում ԼՂՀ նախագահական ընտրությունները. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը չի ճանաչում ԼՂՀ նախագահական ընտրությունները: Այս մասին ասվել է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է “РИА Новости”-ն: Ավելին, հայտարարության մեջ ասվում է, որ “Վրաստանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել միջազգային հանրության ջանքերը` ուղղված  ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` կողմերի միջեւ համակարագված երկխոսության շրջանակներում”: Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահական ընտրությունները կայացան հուլիսի 19-ին: Ընտրական գործընթացին հետեւում էին ավելի […]

Սիրիայի սահմանները գրոհայինների վերահսկողության տակ են /վիդեո/

Սիրիացի  գրոհայինները ամբողջական վերահսկողություն են  սահմանել Իրաքի հետ սահմանի վրա եւ մի քանի հսկիչ-անցագրային կետ են գրավել Թուրքիայի սահմանի վրա: Թեժ մարտեր են շարունակվում նաեւ Դամասկոսում: Սահմանային մարտերի հետեւաքով մոտ 20 սիրիացի զինծառայող է զոհվել, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Իրաքի ԶՈՒ գեներալ Քասիմ ալ-Դուլայմին հայտնել է, որ սահմանի հատումը ներկա պահին չի վերահսկվում Սիրիայի կողմից: Բաղդադում […]

Ամերիկուհին աղանդերի փոխարեն քար է ուտում /ֆոտո/

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի 45-ամյա բնակչուհի Թերեզա Ուայդեները արդեն 20 տարի քարը նախընտրում է շոկոլադից: Այս տարիների ընթացքում Թերեզան ավելի քան 1360 կգ կարծր “քացրավենիք” է կերել, ինչը հավասար է սապատավոր կետի քաշին: Քարեր ուտելու հակումը կնոջ մոտ առաջացել է հազվադեպ հիվանդության պատճառով: “Մեր բոլորի մոտ էլ դժվար պահեր են լինում: Երբ ինձ մոտ նման պահ […]

Հաղթում է Բակո Սահակյանը

ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն ստացել է ամփոփիչ արձանագրությունները 273 ընտրատեղամասերից: Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տանում ԼՂ գործող նախագահ Բակո Սահակյանը` ստանալով 47 հազար 85 ձայն կամ ձայների 66,7 տոկոսը: Պատգամավոր Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 հազար 966 ձայն կամ 32,5 տոկոս, իսկ Ագրարային համալսարանի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը` 594 ձայն կամ 0,8 […]

Ծառուկյանը ոչնչացնելու է . Ժողովուրդ

Մինչ Արթուր Հարությունյանը (Պալաչ) շարունակում է ընտանիքի անդամների հետ միասին զբոսնել արտերկրում, Հայաստանում նրան պատկանող “Քինգ դելյուքս” ընկերության կողմից շահագործվող 259` Աբովյան-Երեւան եւ 275` Չարենցավան-Երեւան երթուղիների վարորդները միայնակ կռիվ են տալիս Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների վարորդների հետ: 259 համարի երթուղու վարորդներից մեկը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է. “Ամեն ինչ շատ վատ է: Ոնց որ շանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված