Զուրաբյանը չի հավատում. Առավոտ
“Հիմարություն”,- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը “Առավոտ”-ի հետ զրույցում այսպես գնահատեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրար հետ գործարք են կնքել՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության շուրջ:
“Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ԲՀԿ-ն ասել է՝ դու սառեցնում ու քնեցնում ես “Սիվիլիթասի” գործը, ես քնեցնում եմ արտահերթ նստաշրջանի ստորագրահավաքն ու ձախողում այն:
Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ “Սիվիլիթասի” գործը առաջ չի գնում, դա կապ ունի՞ Ձեր կարծիքով արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը ձախողելու հետ եւ ինչքանո՞վ է հավանական այդ գործարքը՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. “Ես իսկապես դա ուղղակի հիմարություն եմ համարում, չի կարող նման բան լինել: Ես չգիտեմ զուգադիպել է, թե չէ, բայց ես ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում”,-գրում է թերթը: