26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը պարգեւատրեց ձեռքբերումների համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած զգալի ներդրումների և օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում դրական ձեռքբերումների համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նոր նախարար է նշանակվել

Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նախարարի պաշտոնում նշանակվել է Գեորգի Լորտկիբանիձեն, գրում է “Новости-Грузия”-ն: Թբիլիսիի համար 8 Գլդանի բանտի բանտապետը եւս նոր է նշանակվել: Նախկին բանտապետն աշխատանքից հեռացվեց եւ ձերբակալվեց իրավապահ մարմինների կողմից սկանդալի պատճառով, երբ հայտնի դարձավ, որ այդ հաստատության բանտարկյալների նկատմամբ ֆիզիկական բռնություններ են իրագործվել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածել էր բանտում […]

Կառավարությունը մերժեց Բագրատյանին

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց մերժել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած Բագրատյանի հեղինակած` “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Հ. Բագրատյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 32.500 դրամի փոխարեն դարձնել 72.500 դրամ: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ դա շատ ցանկալի արդյունք է, սակայն այն անմիջապես կատարելը կստեղծի տնտեսական իրական խոչընդոտներ, բացի […]

Վթարի հետեւանքով հոսպիտալացված 8 հոգուց մեկը մահացել է

Սեպտեմբերի 18-ին հաղորդվել էր Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին “ԲՄՎ 525” և “ՎԱԶ-21063″մակնիշի ավտոմեքենաների բախվելու մասին, ինչի հետևանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, “ՎԱԶ-21063”-ի ուղևոր Է. Գարեգինյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:

Լավագույնը` Տարոնը

Համազգային վստահության խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ազգային մրցանակաբաշխության 2012 թ-ի “Տարվա լավագույն հանրային ծառայող” անվանակարգում լավագույն քաղաքապետ է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Լավագույն քաղաքապետի մրցանակը Տարոն Մարգարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը: Շնորհավորելով քաղաքապետին լավագույնը ճանաչվելու համար, Մուրադ […]

Ով ասաց` նշանակել են. կառավարությունը հերքում է

Կառավարությունում այս պահի դրությամբ նոր նշանակումներ չեն եղել: Այս մասին  Henaran.am-ին փոխանցեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը`անդրադառնալով այսօրվա մամուլում հայտնված տեղեկությանը, թե երեկ ՕԵԿ համամասնական ցուցակի 9-10-րդ տեղերը  զբաղեցրած Նելսոն Զուլոյանն ու Դավիթ Կարապետյանը նշանակվել են, համապատասխանաբար, առողջապահության  նախարարության ԾԻԳ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար և սփյուռքի փոխնախարար: Հարություն Բերբերյանի փոխանցմամբ, երբ կառավարությունում նոր նշանակումներ են […]

Ֆրանսիան մեկ օրով 20 երկրներում կփակի իր դեսպանատներն ու դպրոցները

Ֆրանսիան մեկ օրով` սեպտեմբերի 21-ին, կփակի իր  դիվանագիտական ներկայացուցչությունները, դպրոցները, մշակութային կենտրոնները եւ այլ հաստատություններ աշխարհի շուրջ 20 երկրում, հաղորդում է “AFP”-ը: Նման քայլ է ձեռնարկվել` “Charlie Hebdo” ֆրանսիական սատիրական ամսագրում սեպտեմբերի 19-ին հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հետ կապված. ֆրանսիացիներն զգուշանում են մուսուլմանական երկրներում բնակվող իրենց քաղաքացիների անվտանգության համար: Թե կոնկրետ որ երկրներում են փակվելու […]

“Է, մենակ անունն ա …” թանկ ու անվարսավիր Ծաղկաձոր

“Ինչ վարսավիրանոց, ինչ վարսավիր… Հրազդան պիտի գնաս, միկրո, տանեմ ախպերս ”,-Ծաղկաձորում ինձ ասաց տաքսու վարորդներից մեկը: Փորձեցի վերջինիս բացատրել, որ ես “իմ կայֆերով” չեմ այստեղ, ուսուցողական մի ծրագրի շրջանակներում  չորսօրյա դասընթացի եմ, ժամանակ չունեմ, ու պատրաստ եմ վճարել Հրազդանի երթուղու արժեքը, միայն Ծաղկաձորում վարսավիրանոց տանի՝ ասաց. “Աբիժայեշ դարագոյ, ասում եմ չկա”: Զարմանքս փարատելու համար վերջինս […]

Ինչու էր լռում քաղաքացիական հասարակությունը Սաֆարովի հարցում

‘Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում լիարժեք կայացած չէ, հենց դա էլ  մեծապես նպաստում է, որ հասարակական կազմակերպություններին հաճախ անվանում են գրանտակեր’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց   “Քաղաքացիական հասարակության համագործակցության” ցանցի համակարգող Լիլիթ Չիթչյանը: Տարածված կարծրատիպի եղելությանը, որ հասարական կազմակերպությունները հիմնականում ֆինանսավորվում են արտերկրից և կատարում են տարբեր պատվերներ, որոշներն էլ ուղղակի գրանտներ են շահում, և ոչինչ չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված